Идет загрузка...
Сегодня:  Вторник, 04 Июня, 2024 года

Статьи

Ի՞նչ սմարթֆոն նվիրել կանանց

11:51, Суббота, 11 Мая, 2024 года
Ի՞նչ սմարթֆոն նվիրել կանանց

Սմարթֆոնները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այսօր դրանք ոչ միայն սոսկ հաղորդակցման միջոց են այլ նաև աշխատանքի, առօրյայի բաղկացուցիչ մաս: Ուստի հեռախոսներ ընտրելիս ուշադրություն է դարձվում նաև դիզայնին, գույնին և այլն:
     Քանի որ նորաձևությանը հետևում են հիմնականում կանայք, ապա նրանց համար պետք է գնել հեռախոս, որը կունենա յուրահատուկ դիզայն և կլինի բազմաֆուկցիոնալ:
     Մենք գտել ենք այդպիսի մի քանի մոդելներ, որոնք վստահ ենք դուր կգան ցանկացածին:

1. Apple iPhone 15 սերիա


     Դե իհարկե առաջին տեղում պետք է լիներ հենց Apple-ի սմարթֆոնները: Այս մոդելային շարքը առանձնանում է իր առանձնացող և յուրահատուկ դիզայնով: Pro և Pro max մոդելներն ունեն տիտանե որակյալ պատյան, բացի դրանից Apple-ն առաջին անգամ թողարկել է 48MP տեսախցիկ, որը հնարավորություն կտա ունենալ իդեալական, որակյալ նկարներ, ինչն էլ շատ կարևոր է կանանց համար: Իսկ ահա 15 և 15 Plus մոդելներն իրենց եթերային և գեղեցիկ գույներով առանձնակի տեղ են գրավում շուկայում:
    
    

2. Samsung Galaxy Z Flip 5


     Ցանկացած կին բջջային հեռախոսների խանութ այցելելիս չի կարող անտարբեր անցնել այս մոդելի կողքով: Սա հավանաբար համարվում է երբևէ եղած ամենաէսթետիկ մոդելը, շնորհիվ իր նմանը չունեցող և տարբերվող դիզայնի: Դե իսկ վառ գույներն ավելի ցանկալի են դարձնում մոդելը:
    
    

3. Google Pixel 8


     Android համակարգով աշխատող առաջատար սմարթֆոններից է Pixel 8 մոդելը: Սմարթֆոնն ունի 6.2 դյույմանոց, 120 Hz հաճախականությամբ էկրան: Աշխատում է Google Tensor 2 չիպով: 50MP տեսախցիկը ձեզ համար կապահովի լուսանկարչական ապարատի մաքրության լուսանկարներ:
     Այնպես, որ եթե ցանկանում եք գնել հեռախոս Երևանում, որը կլինի առաջատարը շուկայում, ապա ընտրեք հենց այս մոդելը:
    
    

4. OnePlus 12


     Այս մոդելը համարվում է OnePlus ֆլագման շարքի ամենագեղեցիկ մոդելը: Հատկապես նախընտրելի է Flowy Emerald գույնը:
     Այս մոդելն ունի Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, Amoled էկրան, 6.82 էկրանի չափ, և հիանալի սելֆի տեսախցիկ:
    
    

5. Samsung Galaxy S24 Ultra

Ինչպես iPhone 15 Pro և Pro max դեպքում, այնպես էլ Samsung S24 Ultra-ի դեպքում հեռախոսները ստեղծվել են տիտանե պատյանով: Այս մոդելն ունի նախադեպը չունեցող 200MP տեախցիկ և աշխատում է Snapdrahon 8 Gen 3 գերհզոր պրոցեսորով:
    
     Եթե փնտրում եք որակյալ և նորաոճ հեռախոսներ Երևանում, ապա այցելեք մեր խանութ-սրահ տեսականուն ծանոթանալու համար:

Источник: applestore.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
232 | 0 | 0
Facebook