Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Harman Kardon Aura Studio 3

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
11:17, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Harman Kardon Aura Studio 3
     Այս բարձրախոսն իր դիզայներական ոճով տարբերվում է մնացած բոլոր բարձրախոսներից:
     Եթե ցանկանում եք գնել Bluetooth բարձրախոս յուրահատուկ դիզայնով, ապա այս մոդելը հենց ձեզ համար է:
     Ըստ լուրերի Apple-ը և Harman/Kardon-ը համագործակցել են բարձրախոսներ ստեղծելու գործում: Դա երևաց այն ժամանակ, երբ Aura Studo 3-ի թողարկումից հետո, Apple-ը սկսեց օգտագործել թափանցիկ դիզայներական ոճը տարբեր պրոդուկտների մեջ:
     Ի տարբերություն JBL բարձրախոսների, այս մոդելը շատ հարմար է ունենալ տանը մի անկյունում, քանի որ դիզայներական առումով շատ ավելի գեղեցիկ է:
    
     Aura Studo 3-ը կարելի է օգտագործել Wireless տարբերակով: Սակայն բացի Bluetooth 4.2 տարբերակի միջոցով անլար միանալուց նաև կա հնարավորություն օգտագործել լարային մուտք 3, 5 մմ aux մալուխի միջոցով:
     Այնուամենայնիվ Wireless-ը միացման առաջատար միջոցն է, քանի որ կարող եք միացնել տասը մետր հեռավորությամբ: Harman/Kardon բարձրախոսն ունի կառավարող մի քանի կոճակներ. մեկը Bluetooth-ի կառավարման համար, մեկը՝ հոսանքի համար, առանձին՝ ձայնի կառավարման համար, և լուսավորությունն անջատելու համար:
     Իր 360 աստիճան դիզայնի շնորհիվ Harman/Kardon Studio 3-ն ունի լայն և բնական հնչեղություն ունեցող ձայնային բեմ: Այն կարող է նաև բավականին բարձր ձայն ստանալ առանց մեծ սեղմման առավելագույն ծավալով, ինչը հանգեցնում է մաքուր ձայնի ավելի բարձր լսումների ժամանակ:
    
     Այս մոդելի թերևս միակ թերությունը կայանում է նրանում, որ չունի ջրից և փոշուց պաշտպանությու: Ուստի չարժե այն տանել քաղաքից դուրս բացօթյա խնջույքների:
     Ամեն դեպքում, եթե ձեզ հարկավոր է ջրակայուն բարձրախոս, ապա կարող եք գնել JBL բարձրախոս, որը կունենա IP67 ջրից և փոշուց:
     Harman/ Kardon Aura Studio 3-ը նախատեսված է էսթետիկան և դիզայներական գեղեցիկ լուծումներ գնահատողների համար: Այնպես, որ եթե ցանկանում եք գնել բարձրախոս և էսթետիկական հաճույք ստանալ, ապա միանշանակ ընտրեք այս մոդելը:
Աղբյուրը` jbl.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
637 | 0 | 0
Facebook