Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Июля, 2024 года

Статьи

Հայ ականավոր բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու խոսքերն ալոե դեղաբույսի մասին

21:25, Четверг, 21 Декабря, 2017 года
Հայ ականավոր բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու խոսքերն ալոե դեղաբույսի մասին

Հայ ականավոր բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ալոեն օժտված է չորացնող հատկությամբ։ Գլուխը մաքրում է ավելորդ հեղուկներից։
     Օգնում է քթի վերքերի դեպքում, սրում տեսողությունը։ Գլխին քսելու դեպքում սպանում է ոջիլներին, կանխում է մազաթափությունը։ Մարմնին քսելու դեպքում կթեթևացնի ասթմայով ու շնչարգելությամբ տառապողների վիճակը։ Մաքրում է լյարդը, բացում խցանումները և օգնում է դեղնախտի դեպքում։ Ճիճվաթափ հատկություն ունի։

Բուժում է խոցերը։ Եթե օգտագործեն կարագի հետ, կբուժի էկզեման և կվերացնի չորությունը։ Բայց վնասակար է թութքի դեպքում։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է բուսախեժը։ Գեղիանոսն ասում է, որ հալվեն տարրալուծում է դեղին մաղձը։ Դիոսկորիդիսն ասում է, որ եթե 1, 5 գրամ հալվեի հյութը տաք ջրով խմեն, կթուլացնի փորը և կմաքրի ստամոքսը։ Եթե 6 գրամ քամեն, կդադարեցնի կոկորդի արյունահոսությունը։ Հալվեն կօգնի դեղնախտով հիվանդին, եթե խառնեն մեղրի հետ և ուտեն, կտարրալուծի դեղին մաղձը։
    
    

Բուժում է այն խոցերը, որոնք առաջանում են կնոջ և տղամարդու սեռական օրգանների վրա։ Դիոսկորիդիան ասում է նաև, որ եթե երեք օրվա ընթացքում օրական 4, 5 գրամ հալվե ուտեն, երեք օր ընդմիջում տան և նորից երեք օր ուտեն, կբուժի արմատացած էկզեման։ Մասուրճուեն ասում է, որ հալվեն բացում է խցանումները, ամրացնում է լյարդը, տաքացնում և ամրացնում է ստամոքսը, օրգանիզմից դուրս է հանում գազերը, սրում է միտքը։ Շատ օգտակար է ոսկրացավի և հոդացավի դեպքում։ Հալվեն ստամոքսի լավագույն դեղամիջոցներից է, հանգստացնում է ցավերը, բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը» ։

Источник: aloearmenia.blogspot.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5250 | 0 | 0
Facebook