Loading...

Articles

ՄԻ ֆիլմի պատմություն՝ «Զարե» -1926թ․ռեժիսյոր՝Համո Բեկ-Նազարյան

03:41, Wednesday, 09 February, 2022
ՄԻ ֆիլմի պատմություն՝ «Զարե» -1926թ․ռեժիսյոր՝Համո Բեկ-Նազարյան
     «Զարե» -ի գործող անձինք քուրդ չքավորներ են, որոնց անխնա շահագործում են բեկ-ֆեոդալները։
     Բնիկ ժողովրդի՝հայերի կողքին հին ժամանակներից ապրել են քրդեր, որոնք Արագածի փեշերին քոչվորական կյանք են վարել։
     Մռայլ ու անհրապույր էր նախահեղափոխական շրջանում Արևելքի կյանքն իր դաժան իրականությամբ։
     Շահագործման ճնշում, աղքատների իրավազրկություն, բազմակնությունը՝որպես բանվորական ուժ ձեռք բերելու միջոց․
     Սա էր Արևելքի կյանքի ողջ ճշմարտությունը, որոնք մի առանձնահատուկ ուժով ծառացան Համո Բեկ-Նազարյան ռեժիսյորի առաջ, երբ նա որոշում է քրդերի կյանքի մասին ֆիլմ բեմադրել։ ՖԻլմ բեմմադրել մի ժողովրդի կյանքի մասին մասին, որն այն ժամանակ չուներ իր գիրը, և որի մասին շատ քիչ բան էր հայտնի։Նման ֆիմ բեմադրելու համար ռեժիսյորը անհրաժեշտություն էր տեսնում քրդական տարբեր ցեղերի բարքերն ու սովորությունները ուսումնասիրելը։ Եվ ահա կազմում է մի «հարցաթերթիկ» , որով կետ առ կետ պետք է ծանոթանար քուրդ ժողովրդի հավատալիքներին, սոցիալական հարաբերություններին, զբաղմունքների հետ։Հարցաթերթիկները լրացնելուց հետո նա որոշում է դիմել գրական աղբյուրներին։Երևանի Մյասնիկյանի անվան գրադարանում ռեժիսյորը տակնուվրա է անում ազգագրական բազմաթիվ նյութեր։Բայց քանի որ քրդերի կենցաղի մասին հատուկ աշխատություններ գրեթե չկային, քիչ բան է հաջողվում ձեռք բերել։Դրանից հետո կազմակերպվում է երեք արշավախումբ դեպի քոչվորների իջևանավայրը։
     «-Քրդերը չափազանց հյուրընկալ մարդիկ են։Երբ մենք առաջին անգամ եկանք Արագած, դա մեզ շատ օգնեց։Հյուրը, ասում էին նրանք, Աստծո ուղարկածն է։Սակայն այդ հյուրընկալությունը երբեմն տանջալի էր դառնում։ԼԻնում էր, որ հենց մոտենում էինք քրդերի իջևանատնին, անմիջապես առաջ էր գալիս մի երիտասարդ կին/ քրդերը չադրա չէին կրում/, բռնում ձիու սանձը, հրավիրում ձիուց իջնել և օջախի մոտ հանգստանալ։Եվ անմիջապես ջուր էր պատրաստում մեր ոտքերը լվանալու համար, որն անպայման պետք է աներ տանտիրոջ կինը։Մեզ մեծ դժվարությամբ էր հաջողվում հրաժարվեր այդ չափազանց մեծ հյուրասիրությունից։Իսկ յայլաղի տերը արդեն կարգադրություն էի անում ոչխար մորթել և խորոված պատրաստել։Բողոքներն ու հավաստիացումները, որ մենք կուշտ ենք, ոչ մի արդյուն չէր տալիս։ Եվ եթե երեք ժամ հետո կանգ էինք առնում մեկ ուրիշ իջևանատեղում, ապա հյուրընկալության ծեսը վերսկսվում էր։» , -դերասանի և ռեժիսյորի իր հուշերում գրել է Համո Բեկ-Նազարյանը։Այսպես ռեժիսյորը ծանոթանում է քրդերի կյանքին և նրանցից գնում մեծ քանակությամբ քրդական զգեստներ, ինչպես նաև տնային գործածության իրեր և ձեռնամուխ է լինում ֆիլմի նկարահանմանը։
     Նկարահանման խումբը մեկնում է սարերը։ՈՒ երբ քրդերին ասում են իրենց գալու նպատակը, վերջիններս ուրախանում են։
     -Մեր մասին այնպես են խոսում, որ ավազակներ ենք, -ասում են քրդերը, -ցույց տվեք կինոյում, որ մենք աղքատ քոչվոր ժողովուրդ ենք և օրն ի բուն աշխատում ենք։
     Ըստ ռեժիսյորի այն ժամանակներում քրդերի մոտ միայն կանայք էին աշխատում։Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր քրդուհին ոտքի վրա էր։Նա բազմաթիվ ոչխարներ էր կթում, կտավ գործում, յուղ էր քաշում, ծանր պղնձյա կժով հեռու տեղից ջուր բերում, ճաշ էր պատրաստում, հաց թխում և այլն։Իսկ տղամարդիկ, եթե զբաղված չէին լինում ոչխարը շուկա քշելով, ամբողջ օրերով նստած ծխամորճ էին ծխում, և նայում տավարին, որն արածում էր իրենց առաջ, կանաչ ալպիական մարգագետնում։Նկարահանող խումբը քրդերին նույնպես ներգրավվում է մասսայական տեսարանների մեջ։ Ռեժիսյորը պարզում է, որ նրանք բավականին ընդունակ դերասաններ էին։Առանձնապես նրանք լավ էին պատկերում ատելությունը բեկերի և շեյխերի նկատմամբ։ՆԿարահանումների ժամանակ շատ սուր ու էքսպանսիվ է անցել ամենադժվար մասսայական տեսարանը․թշվառ աղջկա՝Զարեի անպատվելու տեսարանը։Քրդերի մոտ դեռ խստորեն պահպանվելուց է եղել այն սովորույթը, որ եթե նորապսակ աղջիկը «անպատիվ» է դուրս գալիս, ամուսինը նրան գցում է հարսանիքի հավաքված հյուրերի առաջ։Նրանից պոկում էին գլխի ծածկոցն ու զարդարանքները, երեսին սև ներկ կամ մուր քսում, հակառակ նստեցնում էշին, և աղմկով ու անեծքով իջևանատեղի միջով վերադարձնում հորը։
     ԻՆչպես իր հուշերում գրի է առել Համո Բեկ-Նազարյանը մի քրդուհի, չհասկանալով, որ նկարահանում է գնում, և Մարիա Տենազիին՝Զարեի դերակատարուհուն ընդունելով իսկական խայտառակված հարսի տեղ, գոռում է ամբոխին․
     -Էլ ինչու՞ եք սպասում, թքեցե՛ք անառակի երեսին։-Եվ ինքը առաջինն է թքում արտիստուհու դեմքին։
     Ֆիլմը նկարահանվել է մի ժամանակ, երբ քուրդ մայրերի աչքերին դեռ չէր չորացել ցարական կառավարության կողմից բռնի կերպով որպես «կամավորներ» տարված և համաշխարհային առաջին պատերազմի ռազմաճակատներից չվերադարձած զավակների վրա թափած արտասուքը։Այդ պատճառով էլ էմոցիոնիալ է անցնում նաև ռազմաճակատից վիրավոր վերադարձածների դիմավորելու նկարահանման տեսարանը։Նրանց մեջ էր նաև Սայդոյի դերակատար Հրաչյա Ներսիսյանը։Քուրդ մայրերը լալաիս էին իսկական արցունքներով, -գրել է ֆիլմի ռեժիսյորը։Ռեժիսյորի գրառմամբ ֆիլմում այնպիսի տեսարաններ ինմչպիսիք են հարսանիքի խնջույքը դժվար է նկարահանվել, քանի որ ըստ ադաթի քուրդ կանայք առանձին էին նստում տղամարդկանցից։Երբեմն ֆիլմի նկարահանող խումբը հիսուն կմ․ոտքով ճանապարհ է կտրել և նույնիսկ բարձրացել Արագածի գագաթը, քրդերի հետ միասին, որոնք տավարի համար թարմ խոտ հայթայթելու նպատակով բարձրանում էին ավելի ու ավելի վերև։Գտնվելով քաղաքից հեռու, սարերում, միշտ չէ որ հնարավորություն են ունեցել հրավիրել այս կամ այն դերասանին։Եվ աշխատանքը չկասեցնելու նպատակով նկարահանումներում ներգրավվել են նաև պատահական մարդկանց։Օրինակ քուրդ շեյխի դերը հաջողությամբ կատարել է նկարահանող խմբի լուսանկարիչ Մելիք-Աղամալյանը։
     Քրդական գործերի գծով ցարական պրիստավըԶ․Գուրամիշվիլին, օրինակ, նույնպես ֆիլմում իրեն էր խաղում։ԻՆչ վերաբերվում է գլխավոր դերերին, ապա դրանք «Զարե» -ում, իհարկե, դերասաներն էին կատարում։
     Հրաչյա Ներսիսյանի կողմից Սայդոյի՝գլխավոր դերի կատարումը «Հայկինո» -ին վերջնաականապես համոզում է, որ այդ տաղանդավոր դերասանը օժտված է և՛ մեծ հմայքով, և՛ վերամարմնավորման զարմանալի ընդունակությամբ։
     Համո Բեկ-Նազարյանի համար շատ արտահայտիչ է եղել «Զարե» -ում Ա․Ավետիսյանը՝ Սլոյի դերում, Ն․Մանուչարյանը՝ Նանոյի դերում, և, վերջապես հմայիչ կատակերգակ Հ․Խաչանյանը՝ ԽԴոյի դերում։Մ․Կարակաշը, որ «Նամուս» ֆիլմում հանդես էր եկել ընդամենը դրվագային դերում, «Զարե» -ում խաղաց կենտրոնական դերերից մեկի՝Թեմուր-Բեկի դերը։
     Ռեժիսյորը մյուս դերակատարներին հրավիրում է Երևանի դրամատիկական թատրոնից։ՀԻանալի դերասանուհի Օ․Գուլազյանը հրավիրվել է Թեմուր-Բեկի առաջին կնոջ՝ Լյատիֆի դերի համար, իսկ Մ․Մանվելյանը մեծ ուժով պատկերում է Մստոյի կերպարը։
     ՀԻմա կանգ առնենք ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարիա Տենազիի վրա։1924թ․--ն ռեժիսյոր Բարսկին «Երկաթե տաժանակրություն» ֆիլմի բնական տեսարանների նկարահանումների համար Թբիլիսիից մեկնում է հայկական փոքրիկ Ալավերդի քաղաքը։ Այնտեղ պղնձաձուլական գործարանի ավանում, ռեժիսյորի ուշադրությունը գրավում է Մարիա Թադևոսյան ազգանունով մի երիտասարդ կին, որը հազվագույտ գեղեցիկ էր և Բարսկին որոշում է նրան ներգրավվել կինոյի աշխատանքում։ Նկարահանումների ժամանակ պարզվում է, որ Մարիան շատ արտիստական խառնվածք ուներ։
     «Էկրանի թագուհիներ» ստեղծելու գործում Բեկ-Նազարյանի հետ մրցելով «Փարոսի գաղտնիքը» նկարում Բարսկին Մարիա Թադևոսյանին / որը թաքնվում էր Տենազի արտահայտիչ կեղծանվան տակ/ հանձնարարեց գլխավոր դերը, որը և նա կատարում է մեծ վարպետությամբ։Սովետական կինոյի երկնակամարում նոր «աստղ» է փայլում։
     «-Հմայիչ, պարզասիրտ և ուղղամիտ Զարեի համար ավելի լավ թեկնածու չէր էլ կարելի գտնել և ես առանց տատանվելու, առանց նախնական փորձերի, Մարիա Տենազիին հրավեր ուղարկեցի։Ոչ միայն ինձ, այլև նրանց, ովքեր նկարահանման ժամանակ նրան դիտում էին, զարմացնում էր երիտասարդ դերասանուհու՝իր հերոսուհու կենսազգացողությամբ համակվելու ընդունակությունը։Երբ նա հանգնում էր քրդուհու զգեստը և պղնձյա մեծ կուժն ուսին գնում էր աղբյուր, թվում էր, թե ամբողջ կյանքն անց է կացրել քրդերի արոտավայրերում և նրա բարակ, ճկուն ոտքերը երբեք բարձր կոշիկ չեն տեսել;» , -իր հուշերում գրառել է ռեժիսյոր Համո Բեկ-Նազարյանը։Ֆիմի նկարահանման հաջողությունը ռեժիսյորը կապում է նաև Սայդո և Զարե զույգի դերակատարների հետ։ՉՆայած, որ Տենազիին այլևս վիճակված չէր նկարահանվելու։ Սարերում Շ․Բերիշվիլիի «Ամպերի ապաստանը» ֆիլմի բնական նկարահանումների ժամանակ նա մրսում է և արագընթաց թոքախտից շուտով մահանում՝ չհասցնելով լրիվ բացահայտել իր արտիստական տաղանդը։ՎԵրադառնալով «Զարե» -ին, նշեմ որ ֆիլմի հիմքում ընկավ երկու սիրող սրտերի ռոմանտիկ պատմությունը, սրտեր, որոնք չէին կարող միանալ, -սյուժեն վերցված էր բուն իրականությունից։
     Դրամատիկ ուժերի բախումը ծավալվում էր առաջին համաշխարհային պատերազմի շրջանում քրդերի կյանքի լայն ֆոնի վրա։Ֆիլմը բացահայտում էր բեկերի և շեյխերի շահագործողական էությունը։ Ֆիլմում մեծ տեղ էրն հատկացված ցարական բանակ զորակոչված աղքատ քրդերի չարչարանքների պատմությանը։Երբ ֆիլմը ցույց են տվել քրդերին, ապա աղքատները հիացմունքով բացականչել են «տաու» , որը նշանակում է «լավ է» , իսկ հարուստները, առանձնապես բեկերը, էկրանից երես էին դարձնում, դրանով իսկ արտահայտելով իրենց դժգոհությունը։
    
     Իհարկե այն ժամանակներից տասնյակ տարիներ են անցել։Քրդերի կյանքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։Այժմ նրանց մեջ կան գիտական աշխատողներ, զինվորականներ, բժիշկներ, հերոսներ։Այսպիսով «Զարե» ֆիլմն ունի ազգագրակ արժեք և պատմական փաստաթուղթ։Այն նկարահանվել է տասն օրում և էկրան է բարձրացել 1926թվականին։
    
     Նյութը պատրաստեց՝Ջավահիր Եղիազարյանը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2469 | 0 | 0
Facebook