Loading...

Articles

Երաժշտական ու հայկական մոտիվներով լի հարցազրույց՝հայտնի քանոնահարուհի Մարինե Ասատրյանի հե տ

05:04, Tuesday, 08 March, 2022
Երաժշտական ու հայկական մոտիվներով լի հարցազրույց՝հայտնի քանոնահարուհի Մարինե Ասատրյանի հե տ
     Երեխա ծնողը՝ մայրն է, այդպես լինում է նաև այն գործիքի հետ, որը դառնում է քո երեխան ու նրանով դու արտահայտում ես քո ոգու ճիչը, ահա այսպես սկսվեց մեր հարցազրույցը Հանրապետական, համամիութենական, միջազգային մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Մարինե Ասատրյանի հետ։
     Ընդամենը տասներկու տարեկան աղջիկն առաջին անգամ իրեն ձեռքը վերցնելով քանոն նվագարանն այսօր երեխայի հետ է համեմատում այն ու կյանքում փշոտ ճանապարհով անցած, բայց և մեծ հաջողությունների հասած արվեստագետը արվեստում իր անցած ճանապարհից ո ւ մեծ հաջողություններից խոսելու փոխարեն ներկայացնում է քանոն նվագարանը մատաղ սերնդի արժեհամակարգում բարձրացնելու մասին։
     -Ինձ համար կյանքի նպատակ է մատաղ սերունդներին արվեստով ճիշտ կրթելը, -ասում է նա։
     Մարինե Ասատրյանը զուգահեռաբար դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, որպես նվագախմբի և քանոնի դասախոս, Արմավիրի արվեստի պետ. քոլեջում որպես քանոնի դասախոս, Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցում։
     Հմուտ մանկավարժի անուրանալի կարողությունն իր սաների մոտ քանոնի հանդեպ անթաքույց սեր առաջ բերելու հարցում ընդգծվում է բազմազան ու հետաքրքիր համերգներով, որտեղ միանգամից հայտագրվում են տարբեր մարզերի ու քաղաքների երաժշտական ուսումնական հաստատությունների սաները։
     Մարինե Ասատրյանը խիստ անհրաժեշտ է համարում այդօրինակ բոլոր համերգներն ի շահ ճանաչողության, հանդիսատեսի հետ շփման ու, որպես արտիստ կազմաորվելու գուրծում։
     Որպես արդյունավետ քայլ հարկ է նշել վերջին համերգի հրավերի մասին՝ Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի սան, 15-ամյա քանոնահարուհի Լալա Իսկանդարյանը փետրվարի 22-ին իր ուսուցչուհի Մարինե Ասատրյանի հետ մեկնել էր Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնին մասնակցելու։
     Անգամ մարտի ութի առթիվ համեստ գտնվելով Մարինե Ասատրյանն իր հաջողություններից չցանկացավ խոսել, երբ խնդրեցի խոսել իր հաջողություններից, միայն ասաց, որ իր հաջողության բանաձևը միշտ էլ եղել և մնում ե մեծ օծություն արվեստի հանդեպ սերը։ Դեռևս 1983 թվականից է նա սկսել կրթել արվեստասեր սերունդ, երբ տնօրինում էր Արմավիր գյուղական համայնքի արվեստի դպրոցը։Այսօր էլ իր շարունակությունն ուզում է տեսնել միայն ու միայն իր սաներին մաքուր ու գրագետ արվեստով կրթելու մեջ։Ուրախանում ու ապրում է յուրաքանչյուր աշակերտի ու ուսանողի ելույթներով, մրցանակներով, որոնք իրենց երբեք ուշացնել չեն տալիս։
     Քանոնի առանձնահատկություններից խոսելիս տիկին Ասատրյանը շատ արվեստագետների հետ համակարծիքի է, որ քանոն նվագարանը դարավոր կատարելագործման ճանապարհ է անցել, իսկ առասպելական տվյալների համաձայն քանոնի նախատիպերը ասում է հանդիպել են մ․թ․ա 2-րդ հազարամյակում ՝Մերձավոր և Հեռավոր արևելքում։5-րդ դարի առաջին կեսին հենց Աստվածաշնչի առաջին թարգամանության միջոցով է ընդհանրանում քանոնատիպ գործիք նշանակող նմանատիպ անուններ ևս։
     Հայաստանում անհիշելի ժամանակներից «Քնար» անվանմամբ է կիրառվել այս նվագարանը ։ Այն հարցին թե այսօր ի՞նչ ուշադրության են արժանացնում երաժշտական այս գործիքին, տիկին Ասատրյանը պատասխանեց, -մեծ ուշադրության, որի մասին խոսում են տարբեր նվագախմբերը։ -ՈՒրախալին այն է նաև, որ մեր կոմպոզիտորները իրենց ստեղծագործություններում ներկայացնում են մեր ազգային նվագարանները, նպաստելով գործիքների հնարավորությունների բացահայտմանն ու դասական գործիքների հետ հավասարազոր հնչողության տեխնիկան, -ասումէ տիկին Ասատրյանը։
     Պատմությունն ասում է, որ առաջ տղամարդիկ են սկսել քանոն նվագել, մինչ դեռ այսօր հիմնականում քանոնահարների գրեթե չենք հանդիպում։Հայ իրականության մեջ հայտնի է Նարեկ Կազազյանը, ով 2012թ․-ին դասական «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը՝ ներկայացնելով հայկական քանոնն ամբողջ աշխարհին։ Մարինե Ասատրյանը նշեց, որ ունի տղա ուսանող ՝Խորեն Հովհաննիսյանը ով մեծ սիրով քանոնի բաժնում է ուսանում, մասնակցել է տարբեր նշանավոր մրցույթների և նրա հետ դասախոս Ասատրյանը մեծ հույսեր է կապում
     ։Մեկ այլ հարցի թե ի՞նչն է կարևոր քանոն նվագել սովորելիս, տիկին Ասատրյանը պատասխանեց, - առաջինը ձեռքերի դրվածքը, որը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ աշխատել, սովորողը պետք է կարողանա աջ և ձախ ձեռքերը միաժամանակ հավասար աշխատացնել, որից հետո քայլերի հաջորդականությունը սովորում են աստիճանաբար։
     Մարինե Ասատրյանի արվեստով ոգեշնճված են ոչ միայն նրա աշակերտներն ու ուսանողներն այլև իր իսկ սեփական երեխաներն, ովքեր արվեստագետ մոր հետքերով են այսօր քայլում։Հելբերտ Ասատրյան անունն այլևս հայտնի է հայ իրականության մեջ՝ Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար, շվիահար, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, «Եղեգնյա փող» փառատոնի գեղարվեստական ղեկավար, «Ժողովրդական պարեղանակներ զուռնայի համար» ուսումնական ձեռնարկների հեղինակ, Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս։Աղջիկը ՝Վարդուհի Ասատրյանը նույնպես արվեստի բնագավառից է, աշխատում է, որպես դաշնակահար, բայց ուսանում է, Երևանի Կոմիտասի անվան պետ․կոնսերվատորիայում որպես խմբավար։
     Այս ամենից հետո Մարտի ութն իր համար, որպես կին առիթ է համարում բարձրաձայնելու, որ երջանիկ է՝ իր զավակները սիրելով են ընտրել արվեստի ճանապարհը, իսկ աշակերտներն ու ուսանողները կարողանում է մնալ մաքուր արվեստը աղավաղված արվեստից տարբերել՝սովորելով։
     Մարինե Ասատրյանի հետ երկար զրուցելու առիթ այնքան էլ չկարողացա քանի որ պահի դրությամբ նա գտնվում էր Ռումինիայում և հարցազորւյցը հեռախոսով էր ընթանում։ Ինչևէ, դեռ շատ առիթներ կունենանք առանձին նրա արվեստի մասին խոսելու ու նոր բացահայտումներ անելու համար։Որպես վերջաբան ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորի կողմից սիրված ու հարգված քանոնահարուհի Մարինե Ասատրյանին ՝Մարտի 8- կապակցությամբ, բարի գալուստ ասել նորից Հայաստան և արվեստասեր հասարակության անունից շնորհակալություն հայտնել, որ կա և իր ներկայությամբ մաքուր արվեստով է կրթում մատաղ սերունդներին։
     Հարցազրույցը վարեց՝Ջավահի Եղիազարյանը
    
    
    
    
Հելբերտ Ասատրյան՝Մարինե Ասատրյանի որդին
Հելբերտ Ասատրյան՝Մարինե Ասատրյանի որդին
Լալա Իսկանդարյան՝Մարինե ԱՍատրյանի սանը,ով փետրվարի 22-ին իր ուսուցչուհի Մարինե Ասատրյանի հետ մեկնել էր Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնին մասնակցելու։
Լալա Իսկանդարյան՝Մարինե ԱՍատրյանի սանը,ով փետրվարի 22-ին իր ուսուցչուհի Մարինե Ասատրյանի հետ մեկնել էր Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնին մասնակցելու։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3428 | 0 | 0
Facebook