Loading...

Articles

«Իմ անունն է Վիոլա» ֆիլմի տրեյլերը մարդկանց մեջ արթնացնում է հարցեր, որոնք իրենք կուզենաին լսել ու տեսնել ֆիլմում

S.. A
Author:
S.. A
23:33, Saturday, 04 May, 2013
«Իմ անունն է Վիոլա» ֆիլմի տրեյլերը մարդկանց մեջ արթնացնում է հարցեր, որոնք իրենք կուզենաին լսել ու տեսնել ֆիլմում

Ռուբեն Քոչարի` «Իմ անունն է Վիոլա» ֆիլմի տրեյլերի հայտնվելուց անմիջապես հետո, համացանցում սկսվեցին բուռն քննարկումներ: Դիտումների քանակը օրեցօր աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Իհարկե, միշտ էլ պետք է լինեն քննարկումներ, առաջ քաշվող տարբեր կարծիքներ, այլապես ֆիլմը չի կայանա: Բայց ինչպես կարելի է քննարկել մի բան, երբ չգիտես թե ինչ է այդ: Ես միայն մի բան եմ զգում, որ այս մեկ րոպեանոց տրեյլերը մարդկանց մեջ արթնացնում է հարցեր, որոնք իրենք կուզենաին լսել ու տեսնել ֆիլմում:
     Այս փոքրիկ հոլովակով չես կարող ասել ինչի մասին է ֆիլմը, և ամեն մարդ տեսնում է իրուզածն ու սպասածը: Դրա համար էլ կարծիքները այդքան տարբերեն:

Թե ռեժիսորը ինչի մասին է խոսում ֆիլմում, մենք միայն ենթադրություններ կարող ենք անել: Փաստը միայն մեկն է, որ երկու գեղեցիկ աղջիկների պատմություն է և հոգեվիճակ:
     Չեմ հասկանում, որոշ կարծիքներից հետո փողոցում տեսնենք երկու ընկերուհիներ քայլելիս, ի՞նչ պետք է մտածենք, իսկ եթե երկու տղաներ են քայլում իրար հետ՝ ի՞նչ մտածենք:


    

Հեղ` Սրբուհի Այվազյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
9533 | 0 | 0
Facebook