Loading...

Articles

Ռուբեն Քոչարին շնորհվեց «լավագույն կինոռեժիսոր» մրցանակը «Անունս Վիոլա է» ֆիլմի համար:

S.. A
Author:
S.. A
23:52, Sunday, 13 October, 2013
    
     Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա «Արփա» միջազգային 16 - րդ կինոփառատոնի բացման երեկոն մեկնարկեց՝ Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» խաղարկային ֆիլմով:
     Այս տարի կինոփառատոնի ժյուրիի անդամների թվում էին՝ դերասան, պրոդյուսեր եւ գրող Չարլզ Ագրոնը, դերասան՝ Ջեյմս Դյուկ Մեյսոնը, պրոդյուսեր՝ Սեւ Օհանյանը, դրամատուրգ՝ Ֆելիքս Փայրը, մրցանակների թվով առանձնացող պրոդյուսեր Հովարդ Ռոզենմանը եւ բրիտանացի գրող ու ռեժիսոր Սեբաստիան Սիգելը:
    

Պաշտոնական բացմանը և ֆիլմի ցուցադրմանը հաջորդեց քննարկում Ռուբեն Քոչարի և ստեղծագործական խմբի անդամների հետ, ինչպես նաև տեղի ունեցավ բացօթյա ընդունելություն և ճաշկերույթ:


     Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին փակման արարողությանը՝
     Ռուբեն Քոչարին շնորհվեց լավագույն կինոռեժիսոր մրցանակը «Անունս Վիոլա է» ֆիլմի համար:
    
     Կինոփառատոնի նախագահ Ալեքս Կալոգնոմոսի հղումը .
     «Մեր փառատոնի բացման երեկոյին` որպես ամերիկյան պրեմիերա մեծագույն պատիվ ունենք ներկայացնելու Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմը ամերիկյան հանդիսատեսին: Ռուբեն Քոչարը միջազգային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետի ընտանիքից է, և ստեղծագործում է ավելի քան երեսուն տարի թե’ խորհրդային, և թե’ հետխորհրդային շրջանում: Նա ակնառու արվեստագետ է Հայաստանում, ստեղծագործել է գեղարվեստական և վավերագրական ժանրում, նկարահանել երաժշտական ֆիլմեր և ֆիլմ բալետներ: Նրա ֆիմում Վիոլայի կերպարը լիովին տարբերվում է մինչ այսօր հայկական կինոյում ստեղծված կերպարներից: Մենք մեծ անհամբերությամբ սպասում ենք մեր փառատոնում առաջին անգամ հյուրընկալելու Ռուբեն Քոչարին»:
Source: facebook.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4212 | 0 | 0
Facebook