Loading...

Articles

Թե ինչ կապ ունի պատմությունը բադերի ու զուգարանի հետ, կամ` Գովազդն ու ադեկվատությունը հակառակ բարիկադներում........

16:40, Saturday, 04 May, 2013
Թե ինչ կապ ունի պատմությունը բադերի ու զուգարանի հետ, կամ` Գովազդն ու ադեկվատությունը հակառակ բարիկադներում........
    
     Այսօր առավոտյան արթնացա բարձր տրամադրությամբ ու թեյս վայելելուն զուգընթաց, ձեռքս վերցրի հեռուստացույցի ՊՈՒԼՏԸ...Ծրագրի մեջ կարդացել էի, որ հեռուստացույցով, Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին հետաքրքիր հաղորդում կա: Հաղորդումն հաջողությամբ մեկնարկեց....
     ....... "Հայ ժողովուրդը բազմաչարչար ու բազմաբովանդակ իր ուղին անցավ փառքով...Պատմության քառուղիներում մաքառելով օտար զավթիչների ու հրոսակների դեմ... Պատվով հաղթահարելով բազմահազար խոչընդոտներն այսօր պատիվ ունենք աշխարհին ներկայանալու մեր պատմությամբ ու մշակույթով, մեր Տիգրան Մեծով ու Աշոտ Երկաթով"........Ու էստեղ "որդիանց որդի" գովազդ մեր եթերում` Զուգարանի թուղթ XYZ_դուք դեռ չեք փորձել, անպայման փորձեք ու կհամոզվեք: Զուգարանի թուղթ XYZ_եթե ձեր թուղթը որակյալ չէ, ամեն ինչ կարող է մնալ ձեր ձեռքերում........և այլն...
     Ինչ որ ժամանակ անց այնուամենայնիվ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ եթեր`
     Հազիվ էի մարսում հենց նոր ստացածս հույժ կարևոր ինֆորմացիան, երբ..Նորից....
     .......Էլի նույն Զուգարանի թուղթը, հիմա էլ զուգարանի բադիկ_մադիկ (թե էս խեղճ կենդանիները որ մեղքս էին) , օդափոխիչ, միջադիրներ......Ընդ որում Հեռարձակվող նյութը 10 րոպե քսանհինգ վայրկյան, իսկ անպոչ գդալի պես մեջ ընկնող գովազդը` 8 րոպե յոթ վայրկյան........
     Ակամայից մի հարց քրքրեց ինձ` էդքան տեսչություն ու գերատեսչություն ունենք, ռադիոյի ու հեռուստատեսության հարցերով զբաղվող ունենք, ում դիմում ենք ասում են" Դա մեր աշխատանքային լիազորությունների ու պարտականությունների մեջ չի մտնում", լավ բա մի սրտացավ կառույց էլ չունենք որ մին հարց տա` "Էս ինչ բանի ես հայ հեռուստատեսություն".....
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4624 | 1 | 0
Facebook