Loading...

Articles

Նույնիսկ զրահապատ մեքենան չի փրկել նախկին բռնապետին

17:08, Friday, 17 September, 2021
Նույնիսկ զրահապատ մեքենան չի փրկել նախկին բռնապետին

1980 թվականի սեպտեմբերի 17-ին սպանվել է Նիկարագուայի նախկին նախագահ Անաստազիո Սոմոզա Դըբելը: Նրան սպանել են կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Սանդինիստական ազգային-ազատագրական ճակատի պարտիզանները, սպանել են Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում, Նիկարագուայից փախչելուց մեկ տարի երկու ամիս անց: Երբ նրա զրահապատ «Մերսեդես-Բենց» -ը Ասունսիոնի փողոցներից մեկում կարմիր լույսի տակ կանգ է առել, պարտիզանները սկզբում ավտոմեքենայի վրա կրակել են նռնականետից, հետո նախկին նախագահին սպանել են ինքնաձիգային կրակահերթերով: Հարձակվողներից մեկին սպանել է Սոմոսայի թիկնապահը, մյուսները թաքնվել են:

Միայն 2001 թվականին է բացահայտվել, որ սպանության հանձնարարությունը տվել է Սանդինիստական ազգային-ազատագրական ճակատի ղեկավար Թոմաս Բորխեն, իսկ հանձնարարությունն ի կատար է ածել արգենտինացիներից կազմված «Ազգային հեղափոխական բանակ» խմբավորումը Էնրիկե Մերլոյի գխավորությամբ: Կազմակերպությունը ահաբեկչական հարձակումներ է կատարել Լատինական Ամերիկայի այն վարչակարգերի վրա, որոնց համարել է բռնապետական կամ իմպերիալիստական:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2279 | 0 | 0
Facebook