Loading...

Articles

Լիբանանյան մամուլը Ազգային գրադարանում

16:05, Thursday, 09 September, 2021
Լիբանանյան մամուլը Ազգային գրադարանում
    
Հայաստանի ազգային գրադարանի մամուլի ֆոնդը շարունակում է համալրվել ինչպես բաժանորդագրության, «պարտադիր օրինակի», այնպես էլ նվիրատվությունների շնորհիվ։
Օրերս պատմաբան Գևորգ Յազիճյանի և Գրիգոր Դաքեսյանի շնորհիվ Ազգային գրադարանի ֆոնդը համալրվեց Լիբանանում հրատարակվող հայալեզու պարբերական մամուլի մի շարք հրատարակություններով (օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր) ։
Լիբանանի «Ազդակ» (2010-2021թթ.), «Զարթօնք» (2010-2021թթ.), «Արարատ» օրաթերթերի (2010-2021թթ.) և «Պայքար» շաբաթաթերթի (2017-2021) թվականների համարներն արդեն հասանելի են Հայաստանի ազգային գրադարանում։
«Հույս», «Կամար», «Դիտակ», «Հայ մանկավարժ», «Սփյուռք», «Մարզիկ», «Մասիս», «Զգույշ», «Տաճար տարեգիրք», «Հասկ», «Խօսնակ», «Արեգ», «Գեղարդ /Տարեգիրք/», «Տաճար /Տարեգիրք/», «Զուարթնոց», «Տեղեկատու» և «Տեղեկատու հայ ծերանոցի» ամսագրերի 2000-2021 թվականներին հրատարակված ամսագրերը (144 միավոր) ևս Ազգային գրադարանի մամուլի հարուստ ֆոնդը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2480 | 0 | 0
Facebook