#heritage2022 #nlaconference2022 Heritage Preservation for a Sustainable Future Աշխարհի 17 երկրների գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետներ, «Ինտերնետ արխիվ» -ի հիմնադիր Բրյուստեր Քեյլը, «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրենները սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կմասնակցեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովին ներկայացված է 114 զեկուցում՝ գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և այլ թեմաներով։