Loading...

Articles

Գրքի տոնը նշվեց հանդիսավոր

00:58, Friday, 03 May, 2013
Գրքի տոնը նշվեց հանդիսավոր

Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոցում, ինչպես միշտ գրքի տոնը նշվեց հանդիսավոր:

Դեռ մուտքից աչքդ շոյում էր սրահի ինքնատիպ ձևավորումը. շղարշի վրա փայլում էր ոսկետառ այբուբենը: Բազում ձևավորված թերթեր պատմում էին գրքի անսահման հնարավորությունների մասին: Երեխաները մուտքից դիմավորում ու գրքի կարևորության մասին հորդորներ էին հղում այցելուներին: Ցուցադրված էին երեխաների լավագույն գործնական աշխատանքները: Դպրոցի բոլոր դասարաններում տիրում էր գրքի շունչը, նշվում էր գրքի տոնը: Առավել ուշագրավ են մի քանի միջոցառումներ:

63 դասարանում (ուսուցչուհի՝ Լ.Մարգարյան) սովորողները գեղեցիկ հայերենով ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը, նրա նշանակությունը: Ոմանք հանդես եկան ինքնաքննադատությամբ. մոռացել են գիրքը ու տարվել են համակարգչով:

Գրքի տոնին նվիրված «Ու հնչում է որպես աղոթք արքայական մեր լեզուն» ինքնատիպ դաս-միջոցառումով հանդես եկավ 41 դասարանը (ուսուցչուհի Ա.Ղազարյան): Երեխաները պատմեցին Մաշտոցի կյանքից: Ցուցադրեցին իրենց գործնական աշխատանքները, որոնք կատարված էին առավելապես գրքի տեսքով, բայց կային նաև այլ լուծումներ, օրինակ՝ ծաղիկներով ծաղկամանի ու այբուբենի տառերով թխվածքաբլիթների տեսքով:

Դպրոցի տնօրինությունը շրջեց բոլոր դասարաններում և յուրաքանչյուր կատարված աշխատանք գնահատվեց ու կարևորվեց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7056 | 0 | 0
Facebook