Loading...

Articles

Hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ Մաս երկրորդ

13:19, Thursday, 02 May, 2013
Hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ Մաս երկրորդ
    
    

    
- ՀՅԴ-ին կարող են մեղադրել, որ գնում է երկխոսության, փորձում է բոլոր հնարավոր երկխոսության ճանապարհները: Առաջինը, թերեւս, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եղավ եւ այդպես մի քանի համագործակցություններ: Երկխոություն, զրույց կարծես թե կայանում է, բայց իրական համագործակցություն չի ստացվում: Ինչու՞: Անվստահություն կա՞ ՀՅԴ նկատմամբ; Հիշենք, որ ՀՅԴ վարքագծում ոմանք տեսնում էին Քոչարյանի դերը:

    
-Լեւոն Տեր-Պետրոսյանին հետ հանդիպում ենք ունեցել 2007-ի վերջերին: Դրանից հետո այնքան բան է փոխվել…

    
-Դուք այնքան ջղագրգիռ եք արձագանքում:

    
-Մենք չենք ջղագրգիռ, էդ ով որ լսում է, նա է ջղաձգումների մեջ ընկնում չգիտես ինչու: Երկրորդ նախագահի հարցը չի, մեր խնդիրը շատ հստակ է եւ դա պետք է կամաց-կամաց մեր ժողովորդին բացատրենք: Իհարկե ովքեր չեն ուզում դա տեսնել, նրանց անիմաստ է բացատրելը, որովհետեւ իրենք անպայման ուզում են ՀՅԴ-ին դուրս մղել էս քաղաքական դաշտից, որպեսզի լրիվ ամայացնեն քաղաքական դաշտը, որեւէ իմաստալից քաղաքական գրագետ խոսք չհնչի:

    
-Առաջինը, այսպես ասած, ձեր դուռը եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

    
-Մեր դուռը գալիս են բոլոր նրանք, ովքեր իմաստալից քաղաքական գործունեության կարիք ունեն: Եվ մեզ հետ խոսելիս առարկայական զրույց է լինում ի շահ ժողովրդի: Մեր նպատաները հստակ ասում ենք, մենք դրանք արձանագրել ենք, մշակել ենք, հրապարակել ենք եւ էդ նպատակներից չենք շեղվելու եւ դրա համար էլ կոմպլեքս չունենք, բոլորի հետ էլ կարող ենք հանդիպել հանուն այդ նպատակների կատարման:

    
-Ինչու՞ չի ստացվում համագործակցությունը:

    
-Մի մասով ստացվեց նախ նախագահական ընտրություններում: Մենք քվազի համաձայնության եկանք էդ նույն յոթ կետերի օրակարգի շուրջ, բայց հետո երբ հարց առաջացավ, թե ով պիտի դա իրականացնի, այդտեղ արդեն ամբիցիաները գերակայեցին: Բայց էդ ժամանակ, որպեսզի անձի հարց չլիներ, մենք հատուկ մեր թեկնածուի մասին չէինք խոսում, եւ մեզ մեղադրում էին, ասում եին` դուք չեք խոսում, որովհետեւ չունեք թեկնածու: Տեսնում եք` ուրիշ տեղ են տանում, չէ: Մենք ասում ենք, չէ, մենք չենք խոսում, որպեսզի չանձնավորվի հարցը: Եկեք նախ օրակարգը հաստատենք հարգելիներս, որ իրար հետ միասին նույն պահանջները ներկայացնենք եւ ժողվուրդը իմանա մենք ինչ ենք ուզում որպես ընդդիմութւուն: Իշխանությունն էլ չի կարող դա անընդհատ մերժել, երբ որ մեծ պահանջ կառաջանա, հզոր շարժում կառաջանա: Էսօր էլ է նույն խնդիրը: Մենք նույն բանն ենք ասում: Վերցրեք տաս-տասնհինգ տարվա մեր պաշտոնական հայտարարությունները, մեր առաջարկած ճանապարհները հետեւողական են, սկզբունքային են, բայց մեկին դա ձեռք չի տալիս, որպեսզի սկզբունքայնությունը տեսնի: Հիմա մարդիկ կան օրումեջ տեսակետ են փոխում, բայց դա դաշնակցության հետ որեւէ կապ չունեցող մոտեցում է, որովհեեւ ՀՅԴ-ն նախ կուսակցություն է, դժվարությամբ է որոշումներ կայացնում, բայց որ կայացնում է, մինչեւ վերջ գնում է:

    
- «Ժառանգություն» կուսակցության հետ որոշում կայացրիք, գնացիք հրապարակ: Ինչ-որ առումով համարձակ որոշում էր:

    
-Տեսեք հիմա այս մի քանի օրվա մեջ նույն յոթ կետերի հետ կապված մեր խնդիրը հստակ հետեւողական իրականացնելու նպատակով անձամբ եղել եմ թե ՀԱԿ-ի համագումարում, որտեղ նույն բաներն եմ ասել, եղել եմ նախագահի մոտ եւ ասել եմ, թե ինչու ենք դժգոհ եւ ինչ լուծումներ ենք տեսնում, առաջարկումն ենք, որ էդ լուծումները որդեգրի եւ էս երկիրը դուրս գա էս վիճակից: Եղել ենք անընդհատ Րաֆֆիի հետ` շարժման մեջ; Վերջերս էլ Անի պլազայում եղավ կլոր սեղան, որտեղ նույն բաներն ենք ասել: Մենք համոզված ենք նրանում, որ ինչպես կարելի է էս երկիրը էս վիճակից դուրս բերել եւ էդ քայլերն էլ հստակ ասում ենք: Միայն մի խնդիր է էստեղ մնում. ընդդիմությունը դա դարձնի իր պահանաջը: Խանդի տեսարան էդտեղ պետք չի ստեղծել, եթե ճիշտ բան է մեկն ասում, էդ ճիշտը պետք է ընդունել, մանավանդ որ մենք էսօրվա համար չենք ասում, 10-20 տարի է ասում ենք եւ իսկապես համոզումով են առաջացնել էդ կետերը:

    
-Հույս ունե՞ք, որ դեռ կստացվի, այո:

    
-Իհարկե, ուրիշ ճանապարհ չկա:

    
-Բայց, այնուամենայնիվ, միասնական թկնածու չստացվեց:

    
-Միասնական թեկնածու չի ստացվի, եթե անձն է կարեւորվում:

    
-Որքանով ինձ հայտնի է ՀՅԴ-ն ասել էր թող Րաֆֆի Հովհաննիսյանը լինի, այսինքն անձի խնդիր չկար:

    
-Այո, չկա: Մենք մեր օրինակով ուզում ենք ասել, որ սխալ է, որ երբ միասնական թեկնածու հասկացությունը գալիս է, ուզում է անձը մեջտեղում դառնալ կարեւոր:

    
-Իսկ ինչու՞ չընդունվեց ձեր առաջարկը:

    
-Ինչ ասեմ` Սայաթ Նովան ասում է` «Ղուրթս էնդուր ճամփա չէ գնում` շատացիլ է խալխի սուտըն… Դոստիրըս դուշման ին դառի, յաղերում են բեզարիլ իմ»: Պիտի շարունակենք էդ գործընթացը, որովհետեւ վստահ ենք, որ մենք ճիշտ ենք:

    
-Ի՞նչն է պատճառը: Սխալ գործընկե՞ր եք ընտրում:

    
-Մենք բոլորին ուզում ենք համոզել մեր ճշմարտացիության մեջ եւ պատրաստ ենք ամենակտիվ ընդդիմախոսի հետ էլ նստել բանվիճել, ապացուցել, որ մեր առաջարկած լուծումները ճիշտ են:

    
Անժելա Թովմասյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5757 | 0 | 0
Facebook