Loading...

Articles

«Ինձ բացակա՞ կդնեք»

11:29, Friday, 01 January, 2021
«Ինձ բացակա՞ կդնեք»
    
    

*

Թե բացական ո՞նց է լինում-

Ասե՜մ, երբ քո հողում էլ չես լինում դու ներկա…

… Իմ սուրբ հո՜ղը մեկ «սապոգն» է տրորում,

Մեկ քոչվոր ցե՜ղ, հա՛մ անգրագետ հա՛մ վայրագ:

*

Մեկը լինի հարցնի՜,

Թե այս հողում մի սեպագիր քար ունե՞ք,

Որ բոռում էք մե՜րն է, մե՜րը այս ամենը,

Երբ նույնիսկ տա՜ռ ու այբուբեն դուք չունեք,

Դուք քոչվո՜ր եք, մի՛շտ քոչվոր էլ կլինեք:

*

Դարե՜ր անցան, կանցնեն դարե՜ր

Մի՛շտ ներկա եմ լինելու,

Ինչքան էլ որ հողս պղծե՜ք

Դուք անզո՜ր եք Ինձ բացակա դնելու:


    

Ս. Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3622 | 0 | 0
Facebook