Loading...

Articles

Գլորվո՜ւմ ենք…

12:10, Thursday, 26 November, 2020
Գլորվո՜ւմ ենք…
    
    
    

Մեր հավա՜տը, որ կարող էր

Սարե՜ր, ձորե՜ր, ծովե՜ր խառներ -

Չքացա՜վ,

Պա՜հը եկավ, որ մե՜կ մոմի

Ցա՜ծր արժեք չունեցավ:


    

Մենք «խե՜նթ» էինք, բայց խե՛ղճ չէինք-

Ժա՜մը եկավ ու առավե՛լ խենթացանք,

Ի՞նչ եմ խոսում, ի՞նչ խենթանալ-

Մենք ավելի ճիշտ՝

Խեղճացա՜նք:


    

Խեղճին ո՞վ է այս աշխարհում

Ինչ-որ բանի՜ տեղ դնում,

Խեղճին միշտ էլ տրորում են՝

Անդունդից ցած գլորում:


    

Գլորվո՜ւմ ենք, դեռ չգիտե՜նք

Որտե՞ղ պետք է կա՛նգ առնենք,

Ո՞ւմ ոտքի տակ,

Ո՞ւմ երախում հայտնվենք:


    

Ս. Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1893 | 0 | 0
Facebook