Loading...

Articles

Դավաճանության մեխանիկան կամ գլուխկոտրուկ

09:41, Thursday, 26 November, 2020
Դավաճանության մեխանիկան կամ գլուխկոտրուկ
    
    
    

Այս քարքարոտ երկրում քա՛ր ենք ման գալիս, քա՜ր -ձեռքի ափին հարմար, որ Նիկոլի գլուխը ջարդենք:

Ի՞նչն է բոլ այս երկրում՝ քա՜րը, քա՛ր հաստատ կգտնենք:

Կջարդենք Նիկոլի գլուխն ու հետո կմտածենք, որ լա՜վ, Նիկոլն ասե՜ց, բայց կատարողները գեներալներն են – դրանց գլուխներն էլ կջարդենք:

Հետո կմտածենք, որ գեներալների հրամանները ավագ սպաներն են կատարել, կջարդենք և նրանց գլուխները,

կանցնենք կրտսեր հրամանատարներին,

հետո ավելի ներքև ենթասպաներին,

զինվորներին…

Մի առավոտ էլ կարթնանաք ու կտեսնենք որ երկրից քար չի պակասել, բայց արդեն մեղավոր մարդ չկա, որ գլուխները ջարդենք, մնացել ենք մենք, բայց մենք հո աննորմալ չենք, որ մեր գլուխները ջարդենք՝

կառնենք մեր գլուխներն ու հայդա՜…

Իսկ մեր երկիրը ոնց քարքարոտ եղել էր այդպես էլ ՔԱՐՔԱՐՈՏ ԿՄՆԱ:


    

Ս Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1996 | 0 | 0
Facebook