Loading...

Articles

Պատերազմը ցավ է…

20:12, Monday, 23 November, 2020
Պատերազմը ցավ է…
    
Պատերազմը ցավ է…
և ինչքան զարգանում են տեխնոլոգիաները այնքան այդ ցավ կոչվածը լինում է խորն ու անբուժելի:
Եռաբլուրում Արցախից բերված հերթական կորուստն են հանձնում հողին, իսկ այդ պահին Ազատության հրապարակում ինչ-որ անդեմք անձինք բղավոցներով շիկացնում են դեռ չավարտված պատերազմի հերթական հարվածները…և ով որ կասի թե սա ցավն առավել անբուժել դարձնելը չի թող քարեր նետի ինձ վրա:
Պատերազմը ցավ է…
և մենք պարտվեցինք ցավին, մենք, որ վաղուց սովորել ենք զգալ ցավի համն ու հոտը այս անգամ ոչինչ չենք զգում՝ միայն մորմոք, բայց այդ «մենք» –ը արդեն կիսվել է, բաժանվել բազմաթիվ «մենք» - երի, որոնք զգալով պատերազմից հետո երկիր մուտք գործելու փողերի համն ու հոտը շարունակում են 44 օր տևած ցավոտ վերքերի վրա իրենց կողմից ավելացնել աղի չափաբաժինը:
Պատերազմը ցավ է…
և ցավոք դեռ չի ավարտվել, շարունակվում է լինել ներքին պատերազմ, որն առավել վտանգավոր է դառնում խոստանալով ցավից վերածվել մահվան:
Նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, գունավորներ
միթե բավական չէ պատերազմի ցավով տառապող մի ամբողջ ազգի ճակատագրի հետ ռուսական рулетка խաղաք:
Ս. Հարությունյան
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1129 | 0 | 0
Facebook
COMMENT.am