Loading...

Articles

Ահա՛ թե ինչ է Աստված մեզ տվել

07:05, Wednesday, 19 August, 2020
Ահա՛ թե ինչ է Աստված մեզ տվել

- Այդ ե՞րբ է կուռքը վերածվում Սրբի,

- Երբ որ արյունն է հառնում խելահեղ հոգուն:


    

* * *

Ի՜նչ-որ ժամանակ, ի՜նչ-որ հոգի է իջել երկրին-

Կնո՜ջն է գրկել նրբորեն,

Ներարկել նրան խելահեղ մի կի՜րք

Ու անսահման սեր:


    

Եվ մյուռոնո՜վ է օծել ստինքերը նրա,

Կոնքերին տվել այնքա՜ն ջերմություն,

Որով մինչ օրս ագահի նմա՜ն

Տաքանո՜ւմ ենք ու չե՜նք հագենում:


    

Մեզ մ՜իշտ է հսկում կնոջ հայացքը,

Թաքո՜ւն, աննկա՜տ ու գորովանքով-

Լուսավորելով մեր կենսատարածքը,

Որը չի՛ կարող չավարտվել երգով:


    

Հի՜ն ձևաչափը վաղո՜ւց է փոխվել՝

Դարձել՝

Կնոջ մարմի՜ն,

Կնոջ հոգի՜,

Ու…Կի՜ն,

Ահա՛ թե ինչ է Աստված մեզ տվել,

Մեզ՝ ձեռքի մեջ կավով տրորվածներիս:


    

Ի՞նչու խոնարհվել արևի՜ն, հողի՜ն

Երբ լուսեղեն Կի՛նն է կողքդ ծվարած,

Էլ ի՞նչու դիմել հին աստվածներին,

Երբ Նո՜րը քեզ հե՛տ է,

Քո՛ մեջ ներաճած…


    

* * *

Մի քիչ կյա՜նք խառնենք մեր երազներին,

Մեր արյանը՝ Լո՜ւյս,

Հոգիներին հո՛ւր,

Մոտեցնե՜նք Կնոջ չքնաղ շուրթերին.

Օրհնությո՜ւն քեզ

Մա՜յր,

Կի՜ն,

Դո՜ւստր

Ու …քո՜ւյր:


    

Օրհնությո՜ւն քեզ Կին,

Ես հայա՜ցքն եմ քո՛,

Օրհնությո՜ւն աչքիդ ամե՜ն մի թարթին,

Օրհնությո՜ւն քեզ Կին, հա՜ր բայց անցողիկ,

Օրհնությո՜ւն քեզ Կին քո ճանապարհին…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4925 | 0 | 0
Facebook