Այս լուսանկարը տեսնելուց հետո Շիրակի մարզի
Բագրավան գյուղի երեխաները սկսեցին երազել նման բեմահարթակ ունենալու մասին, որտեղ կկարողանան իրականացնել իրենց ամենասիրելի ամառային հանդեսներն ու ամանորյա միջոցառումները: Երեխաներն իրենց պատկերացումներն են ներկայացնում իրենց իսկ կազմակերպած միջոցառումների մեջ՝ հետաքրքիր տարբեր ազգային սիրողական պարեր, երգեր, ասմունք, գեղեցկության մրցույթ: Այն ինչ չեն կարողանում կազմակերպել դպրոցում, կազմակերպում են բակում, փոքր թվով հանդիսատեսի մասնակցությամբ: Երեխաները հանդեսների համար փորձում են գեղեցկացնել իրենց ոչ այնքան հաջող ստացված բեմը տարբեր գունավոր կտորներով: Մի խոսքով այսքան ոգեշնչված երեխաների համար գյուղում դպրոցից բացի որևէ
մշակութային ասպարեզ գոյություն չունի, որտեղ երեխան կկարողանա ինքնադրսևորվել: Միգուցե գյուղում մշակութային կյանքի զարգացման համար պետք է զբաղվեն
համապատասխան մարդի՞կ: Սա թերևս լավագույն առաջարկը կարող է լինել գյուղում մշակութային կյանքը զարգացնելու համար, քանզի այն բացօթյա է և կարող է օգտագործվել նույնիսկ բարեգործական տարբեր նպատակներով: Գյուղի, նախկինում գործող
մշակութային շինությունը փլուզված է, ու այն վերանորոգելու համար ավելի շատ ծախսատար կլինի, քան այս բացօթյա բեմահարթակը գնելու դեպքում ու ինչն ավելի գեղեցիկ է ու հաճելի: Գյուղում մարդիկ կտրված են, որևէ հետաքրքիր զբաղմունքից, նախկինում մարդիկ գնում էին մշակույթի շենքում ֆիլմեր, թատրոններ, համերգներ դիտելու, իսկ այժմ՝ միայն դպրոցի վերջին զանգ ու դպրոցական հանդեսներ դիտելու: Գյուղը նաև
թուրքական սահմանին մոտ է գտնվում: Գյուղերում մշակութային կյանքը զարգացնելու ծրագիր ուներ նաև
Անիի համայքապետարանը, գուցե երեխաների այս առաջարկը որևէ ուղղորդիչ դե՞ր խաղա այս հարցի լուծման համար: Իսկ միգուցե
բարերարների միջոցով կարելի՞ լինի արդյունքի հասնել: Ցանկալի կլիներ տարբեր ոլորտների զբաղվածության մարդկանց ներգրավումն ու աջակցությունն այս գործում: c