Loading...

Articles

Դիմակ կրելու մասին․․․

16:09, Wednesday, 10 June, 2020
Դիմակ կրելու մասին․․․
    
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (ՀԱԿ) տեղեկացնում է՝
    
    
Հարց․
    
Ո՞ր դեպքում կրել դիմակ։
    
    
Պատասխան․

    
  • Առողջ մարդիկ պետք է կրեն դիմակ միայն այն դեպքում, երբ օգնություն են ցուցաբերում Կորոնավիրուսով կասկածվող մարդուն։

    
  • Եթե հազում կամ փռշտում են։

    
  • Դիմակ կրելը արդյունավետ միջոց է միայն այն դեպքում, եթե պարբերաբար ախտահանում են ձեռքերը սպիրտ պարունակող հակասեպտիկ լուծույթով կամ լվանում են օճառով։

    
Հարց․

Ի՞նչպես կրել, օգտագործել, հանել և գցել դիմակը։
    
    

Պատասխան․

    
  • Նախքան դիմակ կրելը ախտահանեք ձեռքերը կամ լվացեք օճառով։

    
  • Կրեք դիմակն այնպես, որ ծածկի բերանն ու քիթը միաժամանակ և դեմքի ու դիմակի հատվածում արանք չլինի։

    
  • Մի՛ դիպչեք դիմակին օգտագործման ընթացքում։ Դիպչելու դեպքում ախտահանեք ձեռքերը կամ լվացեք օճառով։

    
  • Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկնակի չկրել, չօգտագործել։

    
  • Դիմակը հանելուց օգտվեք դիմակի թելերից (ոչ մի դեպքում չդիպչել դիմակի առջևի մասին), բռնեք դիմակի հետևի մասից և միանգամից գցեք փակվող աղբամանը։

    
  • Ախտահանեք ձեռքերը կամ լվացեք օճառով։

    
Դե հիմա մեր "ՍԻՐԵԼԻ" Արսեն Թորոսյանին ասեք, այ․․․ օ․․․ իմ ԱՆ նախարար, քա՞նի մարդ է պահպանում այս կանոնները։
Այ Օխչար, չես հասկանու՞մ, որ քո հիմար որոշումներով ավելի ես սրում առանց այդ էլ սրված իրավիճակը։
Բաց տարածքում դիմակ դնելու հետևանքով է, որ այսօր ունենք այս իրավիճակը։
Այս եղանակին ձեռնոց (այն էլ ռեզինից) ու դիմակ կրելն արդեն համաճարակի բուն է։
Հիմա կասեն, թող մարդիկ հետևեն կաննոներին ու ճիշտ կրեն դիմակը, բայց երբ հարցը մարդկանց կյանքին ու առողջությանն է վերաբերում, պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, այդ թվում ազգային առանձնահատկությունները, սոցիալական վիճակը և այլն։
Դուք շատ լավ հասկանում եք, պարզապես կամ պատասխանատվությունը ձեր վրայից գցելու ու մարդկանց վրա թողնելու համար է այս ամենն արվում, կամ դուք տգետ եք, ինչում բազմիցս համոզվել ենք։

    
ՀԳ Պիցցա չեմ սիրում ու դեմ եմ նախկինների վերադարձին, բայց նաև դեմ եմ ներկաների անողնաշար որոշումներին։

    
  • Չքաղաքականացնել․․․

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5594 | 0 | 0
Facebook