Loading...

Articles

Տգետն ու հանճարը՝ առանց տաղանդի

03:36, Wednesday, 17 October, 2018
Տգետն ու հանճարը՝ առանց տաղանդի
     Մենք արտասովոր, բայց ծայրահեղական ազգ ենք։ Մենք չենք սիրում միջակություններ։ Սիրում ենք կամ ատում, ու չենք համակրում։ Կամ ստրուկ ենք, կամ թագավոր. ենթարկվում ենք ամբողջությամբ, կամ ընդհանրապես չենք ենթարկվում։ Ստեղծում ենք կամ քանդում, բայց չենք պահպանում։ Սիրում ենք օրենք ընդունել, բայց ոչ ենթարկվել։ Գոռում ենք ու բողոքում քաղաքի աղբից, բայց մեքենայից աղբը դուրս ենք նետում։ Նկատում ենք միայն տգետին ու հանճարին, բայց արհամարհում ու անտեսում՝ տաղանդին։ Մի ամբողջ կյանք կարող ենք համբերել, մի քանի ամի՞ս՝ երբեք։ Ուզում ենք, որ մեզ ներեն, մե՞նք՝ երբեք։ Պահանջում ենք հարգանք՝ անհարգալից վերաբերմունքի դիմաց։
     Կամ աշխատում ենք օրնիբուն, կամ թրև գալիս, բայց օրնիբուն։ Բողոքում ենք ամենից և ամեն ինչից։ Հանճարներին չենք ճանաչում, նրանց ստեղծածը չենք գնահատում, բայց մեռնելուց քիչ է մնում մենք էլ մեռնենք՝ "ցավից"։ Բայց... բայց սիրում ենք խորհուրդ տալ։ Այդ հարցում շռայլ ենք անսահման։ Խորհուրդ ենք տալիս բոլորին. վարորդին և բժշկին, դերձակին ու... Նիկոլին։
     Հիշե՛ք, հզոր է այն պետությունը, այն հասարակությունը, որի առանցքը կազմում են կիրթ ու տաղանդավոր մարդիկ։ Տգետները կլինեն են ըստ պահանջի, հանճարները կծնվեն ըստ պահանջի, տաղանդները կստեղծվեն միայն ըստ պահանջի։
     Տաղանդնե՜ր են պետք, տաղանդնե՜ր...
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4420 | 0 | 0
Facebook