Խնձորի խորհրդաբանությունը
10:12, Monday, 06 April, 2020
Like
0
Dislike
0
3595 | 0 | 0 | 0
Հնուց ի վեր խնձորը համարվել է կյանքի ծառի պտուղը, կյանքի ու առաջին մեղքի խորհրդանիշը: Հին Հռոմի դիցաբանությունը խնձորով խորհրդանշել է Ցերերային՝ այն դիցուհուն, որը մարդկանց խելագարության ու հակառակ սեռով հափշտակվածության է հասցրել, հասցրել է այնպիսի հափշտակվածության, որը հաճախ սարսափելի ողբերության է հանգեցրել: Այդ նույն ժամանակներում «ծաղկած խնձորենի» -ն համարվել է մաքուր, պայծառ ու տևական սիրո խորհրդանիշը. այն հաճախ գովերգվել է ռոմանտիկական արվեստը ներկայացնող ստեղծագործություններում: Որպես ընտանեկան հարաբերությունների և ամուսնանալ պատրաստվող տղամարդու ու կնոջ միջև հարաբերությոնների խորհրդանիշ՝ խնձորը տարբեր կերպ է մեկնաբանվում: Երկրորդ դեպքում խնձորն հույսի խորհրդանիշ է: Խնձորը նաև դիպուկության խորհրդանիշ է. հին ավանդապատումներից հայտնի առասպելական նետաձիգներն աչքի են ընկել ու հռչակավոր դարձել դիպուկ նետարձակումով հատկապես այնպիսի թիրախ խոցելով, ինչպիսին խնձորն է: Խնձորը նաև նույնականացվել է թագավորական իշխանության խորհրդանիշի՝ աշխարհագնդի կամ խաչակիր գնդի հետ՝ դրանով իսկ ընդգծվել է, թե թագավորը, միապետը, պատկերավոր ասած, իր ձեռքում է պահում երկրի խորհրդանիշը, կամ որ նույնն է՝ տիրում է երկրին: Ռուսները ժամանակին այլ կերպ են մեկնաբանել խնձորի կերպարն ու խորհուրդը: Նրանք մահացածի գերեզմանին կանաչ խոնձոր են դրել, որը պիտի վկայեր ապրողների սրտում մահացածի հիշատակը պահպանելու մասին ու մահացածին տեղեկացներ, որ կյանքը երկրի վրա շարունակվում է: Մեզանում տարածված՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» արտահայտության «պտուղ» եզրույթը ռուսերենում փոխարինված է «խնձոր» եզրույթով («яблоко от яблони недалеко падает»), այսինքն՝ երեխաները գնում են իրենց ծնողների հետքերով ու հաճախ կրկնում են նրանց սխալները: Խնձորը նաև ասոցացվում է ծննդյան ու մահվան առեղծվածների հետ: Խնձորն աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկի՝ Նյու Յորքի յուրօրինակ խորհրդանիշն է, որը նշանակում է ամբողջական, արդյունավետ ու համախումբ մի մեխանիզմ, ամբողջ աշխարհի մանրակերտ: Այս ամենով հանդերձ՝ խնձորը ենթակա է արտաքին տարատեսակ ազդեցությունների, այն պաշտպանված չէ մոգական չար ուժերից, որոնց դերում հանդես են գալիս ինչպես անդրշիրիմյան ուժերը, այնպես էլ բնության ուժերն ու հասարակական հակասությունները: |
+25 °C |
+16 °C
+27 °C
|
Tomorrow: +28 °C |