Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խնձորի խորհրդաբանությունը

10:12, pazartesi, 06 nisan, 2020
Խնձորի խորհրդաբանությունը

Հնուց ի վեր խնձորը համարվել է կյանքի ծառի պտուղը, կյանքի ու առաջին մեղքի խորհրդանիշը: Հին Հռոմի դիցաբանությունը խնձորով խորհրդանշել է Ցերերային՝ այն դիցուհուն, որը մարդկանց խելագարության ու հակառակ սեռով հափշտակվածության է հասցրել, հասցրել է այնպիսի հափշտակվածության, որը հաճախ սարսափելի ողբերության է հանգեցրել:

Այդ նույն ժամանակներում «ծաղկած խնձորենի» -ն համարվել է մաքուր, պայծառ ու տևական սիրո խորհրդանիշը. այն հաճախ գովերգվել է ռոմանտիկական արվեստը ներկայացնող ստեղծագործություններում:

Որպես ընտանեկան հարաբերությունների և ամուսնանալ պատրաստվող տղամարդու ու կնոջ միջև հարաբերությոնների խորհրդանիշ՝ խնձորը տարբեր կերպ է մեկնաբանվում: Երկրորդ դեպքում խնձորն հույսի խորհրդանիշ է:

Խնձորը նաև դիպուկության խորհրդանիշ է. հին ավանդապատումներից հայտնի առասպելական նետաձիգներն աչքի են ընկել ու հռչակավոր դարձել դիպուկ նետարձակումով հատկապես այնպիսի թիրախ խոցելով, ինչպիսին խնձորն է:

Խնձորը նաև նույնականացվել է թագավորական իշխանության խորհրդանիշի՝ աշխարհագնդի կամ խաչակիր գնդի հետ՝ դրանով իսկ ընդգծվել է, թե թագավորը, միապետը, պատկերավոր ասած, իր ձեռքում է պահում երկրի խորհրդանիշը, կամ որ նույնն է՝ տիրում է երկրին:

Ռուսները ժամանակին այլ կերպ են մեկնաբանել խնձորի կերպարն ու խորհուրդը: Նրանք մահացածի գերեզմանին կանաչ խոնձոր են դրել, որը պիտի վկայեր ապրողների սրտում մահացածի հիշատակը պահպանելու մասին ու մահացածին տեղեկացներ, որ կյանքը երկրի վրա շարունակվում է: Մեզանում տարածված՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» արտահայտության «պտուղ» եզրույթը ռուսերենում փոխարինված է «խնձոր» եզրույթով («яблоко от яблони недалеко падает»), այսինքն՝ երեխաները գնում են իրենց ծնողների հետքերով ու հաճախ կրկնում են նրանց սխալները:

Խնձորը նաև ասոցացվում է ծննդյան ու մահվան առեղծվածների հետ:

Խնձորն աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկի՝ Նյու Յորքի յուրօրինակ խորհրդանիշն է, որը նշանակում է ամբողջական, արդյունավետ ու համախումբ մի մեխանիզմ, ամբողջ աշխարհի մանրակերտ:

Այս ամենով հանդերձ՝ խնձորը ենթակա է արտաքին տարատեսակ ազդեցությունների, այն պաշտպանված չէ մոգական չար ուժերից, որոնց դերում հանդես են գալիս ինչպես անդրշիրիմյան ուժերը, այնպես էլ բնության ուժերն ու հասարակական հակասությունները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3594 | 0 | 0
Facebook