Loading...

Articles

Սիրում է ինձ «փոքրի՜կ» մի կին

10:06, Sunday, 16 February, 2020
Սիրում է ինձ «փոքրի՜կ» մի կին

Սիրում է ինձ «փոքրի՜կ» մի կին,

Սիրո՜ւմ է ինձ,

Եվ տանջվո՜ւմ է և դառնանո՜ւմ,

Որ իրենով

Ես չե՜մ գերվում ու հմայվում:


    

Սիրո՜ւմ է ինձ «փոքրի՜կ» մի կին

Ու երազո՜ւմ… ու երազո՜ւմ,

Սակայն …

Սիրույն …չի՜ հավատում.-


    

Չի՜ հավատում,

Որ ճիշտ այնպե՜ս,

Ինչպես ինքը խենթի նման ի՜նձ է սիրում,

Ես …սիրում եմ

Ուրի՜շ մեկին…


    

Եվ զուր տանջվո՜ւմ,

Դառնանո՜ւմ է,

Փոքրիկ մի կին…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3254 | 0 | 0
Facebook