Loading...

Articles

Ֆրիդրիխ Շիլլերը մազոխիստ է եղել

21:42, Tuesday, 17 December, 2019
Ֆրիդրիխ Շիլլերը մազոխիստ է եղել

Ֆրիդրիխ ֆոն Շիլլերն ինքն իրեն գրել հարկադրելու շատ հետաքրքիր, տարօրինակ մեթոդներ է գործադրել: Որպեսզի կարողանա կենտրոնանալ և ստեղծագործություններն ավարտին հասցնելուն անհրաժեշտ ներշնչանքը «գտնել», այս գերմանացի բանաստեղծն իր գրասեղանի դարակներում նեխած խնձորներ է դրել: Դրանց տհաճ հոտը Շիլլերին ստիպել է արագ գրել, որպեսզի ստեղծագործությունն արագ ավարտի և հնարավորինս շուտ ազատվի գարշահոտը ճարահատյալ շնչելու՝ իր իսկ պարտադրանքից: Ավելին, գիշերվա ժամերին գրել կարողանալու և արթուն մնալու համար նա ոտները դրել է սառցաջրով լի լոգնոցի մեջ: Դա նրան արթուն և զգոն է պահել:

Տարօրինակ եղանակով կատարված գրական աշխատանքի պտուղները՝ Շիլլերի ստեղծագործությունները, ներշնչել են Վերդիին, որը դրանց հենքի վրա օպերաներ է ստեղծել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3559 | 0 | 0
Facebook