Loading...

Articles

Բերման են ենթարկել Կարբիի ուրվականին

20:35, Thursday, 18 April, 2013
Բերման են ենթարկել Կարբիի ուրվականին

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռվել էր Արագածոտնի մարզի Կարբի գյուղին, որտեղ, ըստ բնակիչների, ուրվական էր հայտնվել:

Կարբեցիներից ոմանք «Հայկական ժամանակ» -ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ մուգ գույնի անձրևանոցով, գլխանոցը գլխին քաշած այդ մարդը քարերով խփում է տանիքներին, պատուհաններն է ծեծում, դանակահարում է շներին: Իրենց դրության վերաբերյալ ոստիկանության անտարբերությունը կարբեցիներին զայրացնում է: «Ոստիկանությունը, կարելի է ասել, ոչ մի բան չի անում, գալիս են, մեզ հետ կանգնում հայաթում, հլը մեզ էլ ձեռ են առնում, թողնում են էթում», - ասել է գյուղի բնակիչներից տիկին Անուշը: Կարբեցիների տեղեկություններով'չի բացառվում, որ իրենց գյուղում շրջողը Մասիսի բնակիչ լինի: Նրանց խոսքերով' հոգեկան հիվանդություն ունեցող 36-ամյա մի տղամարդ արդեն երկու ամիս է դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Եվ ահա քիչ առաջ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մի տղամարդ, որը նախնական վարկածով հենց ինքը` Կարբիի ուրվականն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6229 | 1 | 0
Facebook