Loading...

Articles

Վրաերթի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասանուհին

23:48, Wednesday, 17 April, 2013
Վրաերթի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասանուհին
     Այսօր՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20: 00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի 21/3 շենքի բնակիչ, 48-ամյա Աննա Գևորգյանին:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
    
     Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Գևորգյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասանուհիներից է:
    
     Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
    
     Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4252 | 0 | 0
Facebook