Loading...

Articles

...կապո՜ւյտ

08:57, Wednesday, 24 July, 2019
...կապո՜ւյտ

Ծառն ասաց,

որ կապո՜ւյտ է,

Ու երկինքը խոժոռվեց,

Անձրև՜ թափեց,

Ջրե՜ց ծառին

ու ծա՜ռն իսկույն կանաչեց:


    

Ծո՜վն էլ ասաց, որ կապո՜ւյտ է՝

Սահման չունի՜

կապույտն իր,

Ու երկինքը բարկացա՛վ

Սև ամպերով

Ընկա՜վ ծովի ալիքին:


    

Մի աղջիկ ասա՜ց, որ

Կապո՜ւյտ է ինքը՝

Իր կապո՜ւյտ-կապույտ

Երազանքներով,


    

Ու ոչի՛նչ չասա՜ց –

Լռե՜ց երկինքը…

Իր կապո՜ւյտ-կապույտ աչքերով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3866 | 0 | 0
Facebook