Loading...

Articles

Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի հարակից տարածքը

20:52, Tuesday, 11 June, 2019
Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի հարակից տարածքը

Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը:


    
    

«Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով աղբը, հավաքել են։ Շատ ազդվեցի, ամաչեցի ու շնորհակալություն հայտնեցի։ Չէի կարող չտարածեի, ցույց չտա: Հրաշալի է, որ աշխարհում մաքուր ու բարձր մարդիկ մնացել են դեռ: Ո´չ իրենց հայրենի երկիրն է, ո´չ էլ ապրում են էստեղ, ընդամենը զբոսաշրջիկներ են` բարձր գիտակցության տեր մարդիկ, հոգատար բնության հանդեպ ….

Կուզեի` սա տարածվեր ու մոտիվացիա հանդիսանար մեր հայրենակիցներին չաղտոտելու և սրտացավ լինելու», - գրել է նա:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
571 | 0 | 0
Facebook
COMMENT.am