Loading...

Articles

«ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԸՆԿԵՐՆԵՐՍ ԷԻՆ` ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ՃԱՆԱՉԵՑԻ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԺԱՆՆԱ ԼԱԼԱՅԱՆ

00:36, Friday, 07 June, 2019
«ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԸՆԿԵՐՆԵՐՍ ԷԻՆ` ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ՃԱՆԱՉԵՑԻ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԺԱՆՆԱ ԼԱԼԱՅԱՆ
     Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է: Բրիտանական «Brainiest» հեռուստատեսային նախագծի ամենատարածված ձևերից մեկն է: Հայաստանում այս ինտելեկտուալ խաղը ամենասիրելիներից է: Նախագծում իր ունեցած ձեռքբերումների մասին պատմում է Ժաննա Լալայանը:
    
    

1.Ժաննա, ինչպե ՞ս որոշեցիք մասնակցել «Ամենախելացին» նախագծին:
     -
Խաղին մասնակցելու որոշումը իմը չի եղել, խաղին մասնակցելուս փաստի մասին իմացել եմ առաջին գրավոր փուլի նախորդ օրը, իմ կուրսընկերները հայտ են լրացրել առանց ինձ տեղյակ պահելու և ես հանպատրաստից գնացել եմ առաջին ընտրական փուլին:
    
     2.Ի
՞նչ տվեց այս նախագիծը Ձեզ:
    
-Ճիշտն ասած տվեց և՛ ամենինչ, և՛ ոչինչ, որովհետև առհասարակ կյանքում մասնակցությունից ոչինչ չփոխվեց, բայց ձևավորված փորձը, ձևավորված գիտելիքների շրջանակը բավականին մեծ է և ինքնաստուգման եթե ոչ ամենաարդյունավետ, ապա ամենահարմար ու արագ տարբերակներից մեկն էր խաղին մասնակցելը:
    
    

3.Ո ՞րն է նախագծի ընթացքում ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը:
    
-Ամենամեծ ձեռքբերումը ընկերներս էին` այն բոլոր մարդիկ որոնց ճանաչեցի խաղին ընթացքում և խաղից դուրս:
    
     4.Մասնակիցների հետ ի
՞նչ հարաբերությունների մեջ էիք նախագծի ընթացքում և դրանից հետո:
     -
Մասնակիցների մեծ մասի հետ հարաբերությունները շատ լավ են և նրանցից մեծ մասը հիմա իմ ընկերներն են, որոնց ես կարող եմ համարել իմ շրջապատի ամենամտերիմ մարդկանցից, իսկ մնացածին ուղղակի հեռակա կարգով ճանաչեցի և իմացա, որ կան այդպիսի խելացի ու բանիմաց մարդիկ:
    
     5.Նախագծի ընթացքում, ո
՞ր փուլն էիք ամենաշատը սիրում:
    
    
-Սիրում էի բոլոր փուլերը և չէի սիրում ոչ մի փուլ, քանի որ ամեն փուլ ունի իր առավելությունները և թերությունները, եթե փորձենք գնահատել համեմատական մեթոդով, ապա ես չէի սիրում երկրորդ փուլը, քանի որ իմ նման էմոցիոնալ մարդու համար դժվար էր մեկ րոպեում կենտրոնանալ և փորձել պատասխանել բոլոր հարցերին, երրորդ փուլի բարդությունը կայանում է նրանում, որ ամենինչ քեզանից չի կախված, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ ամենասիրելի փուլը առաջին փուլն է, երբ ստուգվում է ամբողջ գիտելիքների պաշարը և ամբողջ հույսը դնում ես միայն քեզ վրա:
    
     6.
«Ոսկե Լիգային» մասնակցելն ավելի հեշտ էր, հուզմունքը պակասել էր, թե ՞ ավելացել:
    
    
-Ոչ մի դեպքում, ոչ մի խաղում` անկախ նրանից թե ինչքան խաղ ես խաղացել հուզմունքը չի պակասում, նույն ապրումներն ունեի, նույն հուզմունքը ինչ առաջին խաղում, կարևոր չէ դա Ոսկե Լիգան էր, թե 5-րդ եթերաշրջանի իմ առաջին խաղը:
    
     7.Ձեր ֆակուլտետից միակ մասնակիցն էի
՞ք:
    
    
-Ոչ, և՛ 5-րդ եթերաշջանում և՛ Ոսկե Լիգայում ես իմ ֆակուլտետից միակ մասնակիցը չեմ եղել:
    
    

8.Ունե ՞ք ֆավորիտ մասնակից, որին կուզենայիք տեսնել եզրափակչում:
    
-Ցանկություն ունեի, որ եզրափակչում հայտնվեր 5-րդ եթերաշրջանից որևէ աղջիկ, որը այդպես էլ չստացվեց, քանի որ բևեռացում կա և արդեն ուսանող տղաները բախտի բերմամբ կամ սառը դատողության շնորհիվ կարողանում են առաջ անցնել աղջիկներից, ցանկալի կլիներ տեսնել աղջիկներից մեկին եզրափակչում, բայց սփոփանք էր, որ գոնե աշակերտներից երեք աղջիկ անցան եզրափակիչ:
    
    

9.Եթե խաղից դուրս մնաք, կհիասթափվե՞ք:
    
-Առհասարակ խաղը ոչինչ չի որոշում, խաղը ուղղակի զվարճանք է, ազարտ որը խաղի ավարտից հետո ուղղակի ցնդում է, դրա համար ես երբեք չէի հիասթափվի ինքս ինձանից, որովհետև խաղով չի որոշվում իմ գիտելիքները: Խաղը ուղղակի խաղ է:
    
     10.Ի
՞նչ կմաղթեք եզրափակիչ անցած մասնակիցներին:
    
-Եզրափակիչ անցած մյուս մասնակիցներին կմաղթեմ մի բան` հիշել, որ այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է և չհիասթափվել անկախ այն հանգամանքից կլինեն 12-րդը, թե մեկ միավորի տարբերույամբ` 2-րդը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3907 | 0 | 0
Facebook