Loading...

Articles

Գենդերային հավասարություն կանայք ժուռնալիստիկայում

22:50, Friday, 10 May, 2019
Գենդերային հավասարություն կանայք ժուռնալիստիկայում
    
    

Գենդերային հավասարությունը ենթադրում է իրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում: Տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարությունը ՄԱԿ-ի կանոնանդրության հիմնարար սկզբունքներից է: Գենդերային հավասարության կարևոր փաստաթուղթը Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (ԿՆԽՎԿ/CEDAW) է: Եվրոպական կառույցներում նույնպես խրախուսվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը:


    

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանայք ժուռնալիստիկայով սկսել են զբաղվել 18-րդ դարի երկրորդ կեսերից, սովորաբար հայրերի, ամուսինների կամ եղբայրների միջոցով, որոնք հրատարակիչներ եւ տպագրիչներ էին:
     Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսից միջին դասի, կրթված կանայք ժուռնալիստիկան համարում էին խելամիտ մասնագիտություն: Իսկ արդեն 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում և Եվրոպայում կանայք մուտք գործեցին նաև ռադիոեթեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ տղամարդիկ գնացին պատերազմ, կանայք կատարեցին բոլոր տեսակի լուրջ լրատավական աշխատանքները:

Գլոբալ մեդիա մոնիթորինգ ծրագիրը (GMMP), 1995թ.-ից սկսած հավաքում և վերլուծում է աշխարհի տարբեր երկրների նորությունների գենդերային ցուցանիշների տվյալները: Ըստ GMMP 2015թ.-ի զեկույցի (որին մասնակցում են աշխարհի 114 երկրներ), կանայք հաղորդել են թերթերի, ռադիոյի և հեռուստատեսության նորությունների 37% -ը: Կանայք տպագիր մամուլի 35%-ն են կազմում, ռադիոյի 41% և հեռուստատեսային հաղորդումների 57%-ը: Տարածաշրջանային տարբերությունների առումով կանանց ներկայացվածությունը Ասիայում 58% է, Մերձավոր Արևելքում` 57%, կանանց ներկայացվածության ամենամեծ ձեռքբերումը Լատինական Ամերիկայում է` 2000 թ.-ի 29% -ից, 2015 թ.-ին հասել է 44%-ի:


    

Կանայք հայաստանյան ժուռնալիստիկայում


     Հայաստանում ժուռնալիստիկան երիտասարդ մասնագիտություն է: Ինչպես բոլոր ոլորտներում այստեղ նույնպես սկզբնական շրջանում եղել է խտրական վերավբերմունք կանանց նկատմամբ: Ըստ 2015թ-ին կատարված հետազոտությունների հայկական հեռուստաեթերում կանանց ներկայացվածությունը ավելի քիչ է, քան տղամարդկանցը:

Այսօր հայկական հեռուստաեթերում կարելի է տեսնել կնոջ և տղամարդու հավասար ներկայացվածություն` լուրերի թողարկումները վարում են, հիմնականում, մեկ կին և մեկ տղամարդ (Հ1, Արմենիա), հաճախ նաև միայն կին մեկնաբաններ (Հ2, Կենտրոն և այլն): Այսօր ՀՀ ԲՈՒՀ-երի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ավելի շատ են իգական սեռի ներկայացուցիչները:
     Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը իր դիտարկումներն ունի այս թեմայով. «Տոկոսային հարաբերությամբ եթե ես ասեմ, մեր ֆակուլտետ ընդունվողների մոտավորապես 10% -ն են տղաներ: Բանն այն է, որ մեր հասարակության մեջ որոշակի դերեր են սահմանված կանանց և տղամարդկանց համար, և ըստ այդմ` տղամարդը պետք է սոցիալապես ապահովի իր ընտանիքը, դրա համար տղաները ձգտում են դեպի այն մասնագիտությունները, որոնք ավելի շատ գումար են բերում, ժուռնալիստիկան դեռևս այդ մասնագիտությունների շարքում չէ, ինչպես նաև բանասիրությունը»:
     Թե ինչու են աղջիկներն այդքան շատ ընտրում այս մասնագիտությունը փորձեցինք պարզել ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներից: Նրանց մեծ մասի համար այն սիրելի մասնագիտություն է, իսկ մնացածի պատասխանները տարբեր էին, ոմանք` հետաքրքրության համար, ոմանք էլ ասացին, որ այս ֆակուլտետ ընդունվելը հեշտ էր և այլն:


    

Կին լրագրողները աշխարհում

Կին լրագրողների թիվը ամբողջ աշխարհում հավասարվել է տղամարդ լրագրողերի թվին:
     2012թ.-ին Միացյալ Նահանգներում վերջին 100 տարվա ընթացքում 100 լավագույն լրագրողներից 22-ը կանայք են:

Ինչպես երևում է այստեղ տղամարդիկ դեռ գերիշխում են:
     Կին լրագրողները ամբողջ աշխարհում ծավալում են ակտիվ գործունեություն, և արժանանում մրցանակների: Ըստ statista.com 2016թ.-ի տվյալների` մինչև 2016թ.-ը 120 կին լրագրող տարբեր ժանրերում, արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
     Վերոնշյալ աղբյուրի համաձայն 2017թվականին աշխարհում 11 կին լրագրողներ են սպանվել, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2012թ.-ից սկսած:


    

Գենդերային հավասարությունը եղել է բոլոր ժամանակների խնդիրը, կանայք բոլոր ոլորտներում հանդիպել և շարունակում են հանդիպել խոչընդոտների, բայց, այնուամենայնիվ լավ մասնագետը անկախ իր սեռից կարող է հասնել հաջողությունների ցանկացած ոլորտում: Չնայած նրան, որ, ի սկզբանե, ժուռնալիստիկան համարվում էր ավելի շատ տղամարդկանց հարիր մասնագիտություն, քանի որ ռիսկեր պարունակող աշխատանք է, այժմ թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում կին լրագրողներն իրենց դիրքը չեն զիջում: Նույնիսկ հաճախ ավելի շատ են, քան տղամարդիկ: Հայաստանում դրա պատճառը, ինչպես պարզ դարձավ, լրագրողների քիչ վարձատրությունն է:
     Այսօր լրագրողական բոլոր ոլորտներում կարելի է հանդիպել կին լրագրողների ովքեր մեծ սիրով և պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին:
    
    


    
    
    
    

http://www.un.am/up/file/Gender%20-broshyur-for%20un_gtg%20%20A.pdf
    
     http://oxfordre.com/communication/view/10.1093/acrefore/9780190228613.001.0001/acrefore-9780190228613-e-91

http://whomakesthenews.org/gmmp-2015

https://www.theatlantic.com/international/archive/2012/04/22-outstanding-women-journalists-last-100-years/329815/
     https://www.statista.com/statistics/696330/pulitzer-prize-winner-gender/


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2529 | 0 | 0
Facebook