Loading...

Articles

Անմահություն

14:17, Thursday, 06 June, 2019
Անմահություն
    
    

Ես ծանոթացա մի Գուրուի հետ,

Որն իդեալով էր լցրել

Ինքն իրեն,

Որը սովորե՜լ էր,

Զգո՜ւմ էր ու

Գիտե՜ր

Ամե՜ն, ամե՜ն ինչ,

Բայց անընդհատ կրկնո՛ւմ էր,

Թե չգիտի՜ դեռ ոչինչ…


    

Գեղեցիկ երևալու համար

Գուրուն շա՜տ էր ծեր,

Բայց գեղեցի՛կ էր աչքիս՝

կաթիլի նման-

Գուրուն ասես գուրո՜ւ չէր

այլ հասարակ մի էակ…


    

…Գեղեցկությունը երկար չի՛ տևում,

…Գեղեցիկները չե՛ն ապրում երկար,

… Ու մահացա՜վ ծեր Գուրուն,

Բա՜յց …

Ապրո՜ւմ է մինչ հիմա:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3335 | 0 | 0
Facebook