Հիշո՞ւմ եք արդյոք օրերը գարնան,
Երբ երազում էինք
Երազի մասին…
Ա՜խ, ո՞ւր էր թե կյանքը ետ դառնար՝
Մեզ վերադարձներ
Մեր տասնո՜ւթ տարին:
*
Հիմա մեծացե՜լ ենք,
Ինքներս խաբո՜ւմ, համոզում ենք մեզ
Թե հասունացե՜լ ենք,
Բայց իրականում մենք ծերացել ենք-
Ծերացե՜լ -
Նմանվել այն հասած պտղին,
Որն ամուր կառչած մնում է ճյուղին…
Ծերացե՜լ ենք, ծերացե՜լ ու
Դարձել համա՛ռ
Ա՜յն աստճանի, որ չե՛նք ցանկանում
Կուլ գնալ հողին:
*
Հիմա օրերը դարձել են տաղտո՜ւկ
Կոբալտե-արծաթ
մենակության մեջ,
Թախիծն ու կասկածն են մեր դուռը թակում
Հմուտ ու խարդախ վաճառողի պես:
Փորձեր են անում վաճառելու ա՜յն
Ի՜նչը որ կյանքում
Ո՛չ վաճառվել է և ո՛չ էլ գնվել,
… Իսկ մենք հիշում ենք օրերը գարնան,
երբ տասնո՜ւթն էինք դեռ նոր բոլորել…
*
Այո՜, մեծացե՜լ ենք,
Այո՜, ծերացե՜լ,
Հասունացե՜լ ենք նաև կորացե՜լ…
Եվ ամենացավո՜տը՝
Այո՜, մաշվե՜լ ենք,
Մաշվե՜լ - հնացե՜լ…
Ս.Ումառ-Հարությունյան