Loading...

Articles

Ոգեկոչման միջոցառում

01:39, Wednesday, 01 May, 2019
Ոգեկոչման միջոցառում

Ապրիլի 28-ին Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցում ուսուցիչների, ծնողների, հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված սեմինար` դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Պարոն Բաղդասարյանը համակողմանի ու ընդգրկուն ներկայացրեց հայ ժողովրդին վերացնելու Օսմանյան Թուրքիայի ծրագրած ու համակարգած քաղաքականությունը, 19-րդ դարավերջին արևմտահայերի տնտեսական և սոցիալական դրությունը, Հայկական հարցի միջազգայնացումը, հայ ազգային կուսակցությունները, արևմտահայերի ցեղասպանության ծրագրի իրագործման սկիզբը, երիտթուրքերի հեղաշրջումը, Մեծ եղեռնը և միջազգային հանրության արձագանքը:

Ուս.-ուհի Անահիտ Կարապետյանը ներկայացրեց «Նեմեսիս» ծրագիրը, խոսեց դրա արդյունքների մասին, այն մասին, որ ողջ հայությունը շարունակում է պայքարել ոչ միայն ճանաչման, այլև արժանի հատուցման, պահանջատիրոջ դիրքից ամբողջական հայրենիքի վերականգնման արդար նպատակի համար:

Ուս.-ուհի Նաիրա Թորոսյանը անդրադարձավ եղեռնազոհ գրողներին, նրանց կենսագրության հիշարժան տվյալներին, խոսեց «Եղեռնազոհ գրողներ» մեկնակետի արժեք ունեցող գրքի մասին` վերարժևորելու հանճարեղ ու հերոս գրողներին, հաստատելու պատգամը` հիշում եմ և պահանջում, որ… սոսկ պատգամ չէ, այլ մեր հաղթանակների ու պարտությունների, բռնի տարագրության, մեր կիսատ թողած իղձերի 104-ամյա խտացումն է, որը հաստատեց Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցի` տնօրեն Ա.Բաղդասարյանի գլխավորությամբ կազմակերպված սեմինարը:

Իսկ ներկաների երկար լռությունը հիշեցումն էր այն աննահանջ հավատի, որ հողը սպասում է մեզ` իրեն հիշող ու պահանջատեր տիրոջը:


    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1999 | 0 | 0
Facebook