Loading...

Articles

Համո Սահյանին նվիրված ցերեկույթ

23:36, Friday, 19 April, 2019
Համո Սահյանին նվիրված ցերեկույթ

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է

Կմնամ, կլինեմ այսպես:

Համո Սահյան

Ապրիլի 14-ին` Համո Սահյանի ծննդյան օրը, Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցում իշխում էր սահյանական աշխարհի խոսքն ու խորհուրդը:

Շատ հայ ու շատ հայաստանոտ Հ.Սահյանի պոեզիան դպրոցի աշակերտները, ուսուցիչները չհամարձակվեցին գնահատել.այն տիեզերական տարերք ունի: Նրանք փորձեցին շփվել, վերհիշել, ապրել, հիանալ, մտորել…

Գրականության, պատմության, մարդու հոգեկան աշխարհի մեջ պոեզիայի դերի մասին ներկայացրեց ուս. Ա.Կարապետյանը: Քարի պես պինդ ու հողի պես փխրուն Հ.Սահյանի կյանքի ու անցած ուղու, հայի ու հայկականության պահպանման գործում բանաստեղծի ընդհանրացումներին անդրադարձավ Ն.Թորոսյանը: Դպրոցի աշակերտները ներկայացրին Հ.Սահյանի հայրենասիրական, բնության, սիրո երգերը, մարդերգությունը` զուգորդելով փոքրիկ մինիատյուրներով:

Բանաստեղծի սերերի ու կարոտների, հանդուրժողականության ու ներողամտության, մարդերգության գոհարները հնչեցրին ուսուցիչներ Ա.Օհանյանը և Գ.Գուլոյանը: Լեզվի` որպես հայի լինելիության, ազգի մեծագույն հարստության մասին ուսուցչուհի Լ.Հովհաննիսյանի ներածական խոսքը Սահյանի «Մեր լեզուն մեր խիղճն է դա» բանաստեղծությամբ ամբողջացվեց:

«Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծության դասը, խորհուրդը, պատգամը խորությամբ ընկալելն ու ապրելն էր, որ ուս. Է. Հովհաննիսյանը սոսկ չարտասանեց, այլ զգաց ու փոխանցեց:

Հ.Սահյանի խոսքերով գրված երգերի տեքստերը / «Գարուն» , «Մայրս» , «Իմ կյանքը» , «Հայաստան ասելիս» , «Ես չիմացա թե ինչու» / բաժանեցին ներկաներին, ովքեր վոկալի ուսուցչուհի տիկին Վերոնիկայի նվագակցությամբ գրական ցերեկույթին բերեցին համ ու հոտ, լույս, գույն: Մասնակիցների շուրթերին խոսքը երգ դարձավ ու նոր ձևակերպումներ ստացան հայի, հայկականության, սիրո, մարդու, բնության, բարու մասին իրենց պատկերացումները:

Ցերեկույթի ավարտին դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ցերեկույթի կազմակերպման համար և ներկաներին սահյանական աշխարհով ապրելու` պարգևած առիթի համար:

Նրա գրչի տակ շնչավորվում անձնավորվում են Հայաստան աշխարհի բնության բոլոր մասնիկները` հողը, ջուրը, սարը, ձորը, արտը, լորը, հորովելը, քարն ու քարափը, որոնք…հայի օջախն են, հայի բախտը, թռիչքը, հայի ոգին, քարե մատյանը:

Հայրենասիրական զգացումի շիկացումով շնչող «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը սիրո խոստովանություն է, որտեղ հնչող հռետորական հարցերի պատասխանը գիտի ընթերցողը:

«Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծության դասը, խորհուրդը, պատգամը խորությամբ ընկալելն ու ապրելն էր, որ ասմունքող Է.Հովհաննիսյանը հուզեց ու ուրիշ տեղ մնալու ժխտումը ոչ միայն արտասանեց, այլև զգաց ու փոխանցեց:

Մարդուն մարդ տեսնելը Սահյանի երազանքն էր

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3536 | 0 | 0
Facebook