Բանաստեղծությունն ինչպես մնջախաղ,
Երբ որ աչքերիդ լույսին է հառնում,
Քեզ թվում է թե թա՜նկ ու հարազատ
Ինչ-որ մի Բա՜ն է քո մեջ կատարվում:
Թվում է հոգիդ քեզնից ազատվե՜լ
Մի նոր ճամփա է ընկել անծանոթ,
Թվում է մինչ այժմ դու չե՛ս էլ ապրել
Ու միշտ ընտրել ես ճամփան մեղավոր:
Բառե՜րն ես տնտղում, ընկալում ա՜յլ կերպ,
Ոչնչի՜ց արարվում է ահռելի մի Բա՜ն,
Բնաստեղծությունն ինչպես միջադեպ
Քեզ առնո՜ւմ է իր փականքերի տակ:
Ու թակարդն ընկած գազանի նմա՜ն
Մեկ մռնչո՛ւմ ես, մե՛կ շղթան կրծում,
Որ ապրածդ լոկ դժո՜խք էր համակ,
Որ տողերո՜ւմ է միշտ դրախտը լինում…
Ու մնջախաղով վարակված հոգիդ
Անցնում է մազե կամրջով բարակ,
Անցած օրերդ փարված գալիքին
Տանո՜ւմ են մեկ այլ օտար ապագա…
Մեկ ուրիշ կյա՜նք է բանաստեղծությունը,
Մեկ ուրիշ հո՜ւյզ է, ուրի՜շ մի աշխարհ-
Չապրած օրերի շնչառությո՜ւն է-
Հաճախ ընդհատվո՜ղ ու սիրախուճապ…
Աղմո՛ւկ է, անաղմուկ կյանքի ընդերքում,
Երբ բառը դառնում է մի վե՜ժք անգիտակ,
Երբ պոեզիան է դողում մտքիդ թաղանթում,
Պոեզան - որպես հոգու մնջախաղ:
Ս.Ումառ-Հարությունյան