Loading...

Articles

Խոշոր ավտովթար՝ Երևանում. փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել վիրավորներին

00:01, Monday, 15 April, 2013
Խոշոր ավտովթար՝ Երևանում. փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել վիրավորներին

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21: 00-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոցի թունել տանող ճանապարհահատվածում՝ Երևանի պետական և Տնտեսագիտական համալսարանները բաժանող հատվածում, բախվել են BMW մակնիշի 34 TO 247 համարանիշի և Toyota մակնիշի 34 SD 304 համարանիշի ավտոմենքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն բախվել է բետոնի սյանը, 5 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

BMW-ի միջից վարորդին և վիրավորներին դուրս են հանել քաղաքացիները՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցներով, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ և մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավետոմեքենան, ինչից հետո միայն հնարավոր եղավ վիրավորներին տեղափոխել շտապօգնության մեքենաներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11276 | 1 | 0
Facebook