Loading...

Articles

ВАЗ 21 02-ը Սևանի ճանապարհին բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ (լուսանկարներ)

20:46, Sunday, 14 April, 2013
ВАЗ 21 02-ը Սևանի ճանապարհին բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16: 00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կարպի գյուղի բնակիչ, 48-ամյա Երվանդ Նանյանը, վարելով ВАЗ 21 02 մակնիշի 21 ԼՕ 127 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 39 կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նատաշա Նանյանին, ավտմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ ՃՈ տեսուչ Տիգրան Նաջարյանի գլխավորությամբ: Վիրավորները տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8575 | 0 | 0
Facebook