Loading...

Articles

Ծռերը սովորական խառնակիչներ են

11:55, Thursday, 11 April, 2019
Ծռերը սովորական խառնակիչներ են

Սասնա ծռեր կոչեցյալները հերթական անգամ "քթներին ստացան", այս անգամ՝ Սամվել Բաբայանի կողմից, չնայած վերջերս Վիտալի Բալասանյանի կողմից էին ստացել, ինչի արդյունքում նորից հոգեխանգարմունքի մեջ էին հայտնվել: Բանն այն է, որ սպառված այս ահաբեկչական խմբավորումը թե կուսակցությունը արդեն լավ էլ հասկանում է, որ իրենք ժողովրդի կողմից ունեն գրեթե զրոյական աջակցություն, որովհետև ժողովուրդը հասկացել է, որ իրենք սովորական մարդասպաններ են, ովքեր խլեցին 3 հայի կյանք: Եվ հիմա նրանք ամեն առիթով փորձում են նորից իրենց վրա ուշադրություն հրավիրել ու այդ նպատակով սկանդալներ ստեղծելու համար արդեն մեղմ ասած քննադատում ու հոխորտում են Արցախի հերոսների՝ Վիտալի Բալասանյանի և Սամվել Բաբայանի դեմ: Սակայն նրանք նույնիսկ այնքան վերլուծական կարողություն չունեն, որ գիտակցեն Արցախի հերոսների դեմ հոխորտալով կորցնում են իրենց աջակիցներին և էլ ավելի են ամրապնդում այն թեզը, որ իրենք ոչ թե հայրենասեր են, այլ՝ հայրենադավ ու հանուն իրենց նեղ անձնական շահերի մեր պետականության դեմ հանդես եկող:

Թե Վիտալի Բալասանյանի, թե Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխան հայտարարություններում արդեն ինչ պետք է ասվել է և բոլորին խորհուրդ կտամ նորից կարդալ այդ հայտարարությունները՝ հասկանալու համար թե ովքեր են իրականում ծռեր կոչվածները: Նաև կուզեմ հիշեցնել մեր ժողովրդին, որ ծռերը մարդասպան լինելուց բացի նաև խաբեբաներ են, նրանք նախկինում ասում էին, թե իրենց պայքարը նախկին իշխանությունների դեմ է: Հիմա նախկին իշխանություններն այլևս չկան, այդ դեպքում ինչու՞ են ծռերը շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը: Պատասխանեմ. որովհետև իրենք իրականում հենց խառնակիչներ են, սովորական խառնակիչներ:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
701 | 0 | 0
Facebook
COMMENT.am