Loading...

Articles

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

12:15, Thursday, 20 December, 2018
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
    
    

Ողորմաթաս


    

Ձեռքով բռնած գինու մի գա՜վ,

Փո՛րձ եմ անում ըմպել,

Անիծո՜ւմ եմ հազար անգամ,

Որ այս ձե՜ռքը ժամանակին

Զե՛նք է բռնել…


    
    

Հավերժի ճամփորդ


    

Այս կրկես-աշխարհում

Չգիտեմ թե ո՞վ եմ՝

Ծաղրածո՞ւ,

Աճպարա՞ր, թե՞

Դիտո՜րդ…

Միևնո՜ւյն է, բղավո՜ւմ եմ թե

Կյանքից գո՛հ եմ-

Ասես թե քնից հագեցած ճամփորդ:


    

Քայլում եմ և…չգիտեմ թե ուր


    

Չի՛ ընկճվում նա՛

Ով կորե՜լ է ճանապարհին-

Քանզի գիտի, որ վերջը կա՝

Որը սկի՜զբն է մեկ այլ՝

Ուրի՛շ ճանապարհի…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3065 | 0 | 0
Facebook