Loading...

Articles

Իմ ղեկավարության 10 տարիների ընթացքում իրականացվել են հազարավոր ծրագրեր

13:56, Friday, 23 November, 2018
Իմ ղեկավարության 10 տարիների ընթացքում իրականացվել են հազարավոր ծրագրեր
     Այսօր, ինչպես նախորդ 15 տարիներին, կատարեցի իմ պարտքը, որով իմ փոքր ներդրումը բերեցի Համահայկական Հիմնադրամի ապագա ծրագրերին։ Շուրջ տաս տարի ղեկավարելով այս յուրատեսակ կառույցը` համոզված եմ իմ այն սկզբունքին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր մասնակցությունը ունենա իր իսկ երկրի կայացման կարևորագույն գործում։ Հիմնադրամին սատարելը ինքնանպատակ չէ, այլ ապրելու ձև, որից անհնար է խուսափել։ Միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ միայն բոլորս միասին կարող ենք շարունակել Համահայկական Հիմնադրամի կարևորագույն առաքելությունը։
     Կրկին, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որևէ կերպ ազդել է վստահության վրա, և կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին և իր սուրբ առաքելությանը։
     Իմ ղեկավարության 10 տարիների ընթացքում իրականացվել են հազարավոր ծրագրեր։ Անկեղծորեն ցանկանում եմ, որ գալիք տարիների ընթացքում այդ թիվը եռապատկվի և քառատատկվի։
     Միշտ դասել եմ Հիմնադրամը շատ ավելի բարձր, քան իմ անձը և կշարունակեմ նույն ձև։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3058 | 0 | 0
Facebook