Loading...

Articles

Մեր դպրոցի նորաստեղծ երգչախումբը

08:51, Tuesday, 09 April, 2013
Մեր դպրոցի նորաստեղծ երգչախումբը

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում գործող, նորաստեղծ, երգչախմբում ընդգրկված՝ մեր աշակերտների օրը բավականին հագեցած էր: Փոքրիկ մոնեթականները ապրիլի 6-ին ելույթ ունեցան «Երգող Հայաստան» մրցույթի շրջանակներում: Երգչախումբը ներկայացրեց երեք բազմաձայն երգ. 1. «Հայաստան» (երաժշտ. հեղ. Ռ. Պետրոսյան) 2. «Գարնան երգ» (խոսք և երաժշտ. Գ. Չթչյան) 3. «Մեր հին ու նոր Երևան» (երաժշտ. հեղ. Ռ. Պետրոսյան) Երգչախումբի ղեկավար՝ Ս. Ասլանյանը, դաշնակահարներ՝ Է. Սարիբեկյան և Շ. Ղարիբյան: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հպարտ է, որ դպրոցում գործում է այսպիսի երգչախումբ և որում ընդգրկված են հիասքանչ ձայնային տվյալներով օժտված երեխաներ:

Երգչախմբի երեխաները
Երգչախմբի երեխաները
Երգչախմբի ղեկավար՝ Ս. Ասլանյան
Երգչախմբի ղեկավար՝ Ս. Ասլանյան
Կատարումից հետո
Կատարումից հետո
Գարնան երգի կատարման ընթացքում
Գարնան երգի կատարման ընթացքում
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4338 | 0 | 0
Facebook