Սեպտեմբերի 24-ին Ալավերդիում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնի բացուման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությունը տեղի ունեցավ Դսեղում` պոետի տուն-թանգարանի բակում, այնուհետև Սանահինի պատմական կամրջի հարևանությամբ շարունակվեց բացման գեղարվեստական մասը: Երաժշտական, պարային կատարումներով ելույթ ունեցանՎանաձորի կամերային երգչխումբը, Ալավերդու Լազուր ժող. գործիքների համույթը, Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի պարային խումբը, Ալավերդու պարի թատրոնը, Ալավերդու դհոլարների համույթը:
Նույն օրը «Էյ Սի Փի» ընկերության տարածքում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 150-ամյակին
նվիրված հուշասյան բացումը: «Թատերական Լոռի 2018» փառատոնի մասնակիցների շարքում ընդգրկվել են պրոֆեսիոնալ
22 թատերախմբեր աշխարհի տարբեր երկրներից:
Փառատոնային ջահը վառ պահողների սերն ու նվիրումն անտեսանելիորեն բորբոքեց և բոցավառեց թատերական կրակը Թումանյանական աշխարհում: