Loading...

Articles

《Հպարտանում ենք քեզնով, հա՛յ զինվոր》 խորագիրը կրող գրական, երաժշտական միջոցառում Աքորու մշակույթի տանը

17:05, Thursday, 08 April, 2021
《Հպարտանում ենք քեզնով, հա՛յ զինվոր》 խորագիրը կրող գրական, երաժշտական միջոցառում Աքորու մշակույթի տանը

Ապրիլի 6-ին Աքորու մշակույթի տանը տեղի ունեցավ 《Հպարտանում ենք քեզնով, հա՛յ զինվոր》 խորագիրը կրող գրական, երաժշտական միջոցառում՝ արմատներով աքորեցի, արդի գրող Արմեն Նիազյանի 《Բռնիր ձեռքս. ես վախենում եմ》անդրանիկ գրքի մոտիվներով։Միջոցառմանը ներկա էր նաև գրքի հեղինակը, ով իր սրտի խոսքը հղեց ներկաներին և իր խոնարհումը բերեց արցախյան պատերազմին մասնակցած բոլոր զինվորներին և նրանց մայրերին։

Հանդիպման ավարտին Արմեն Նիազյանը Աքորու մշակույթի տան գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերը։

Մշակույթի տան հարկի տակ հայրենասիրության շուրջ հավաքված հյուրերին Արմեն Նիազյանի մտքի ու հույզերի խտացված կերպարները ևս մեկ անգամ արբեցրեցին և ազնվացրեցին:

Խորհրդանշական էր ներկաների հույզերից ծնված հույսի ծառի տնկումը ապագա զինվորների ձեռքերով.
Նորից կգամ այգի տնկելու, նորից քեզ հորովել երգելու, նորից քարը քարիդ կշարեմ, քո բաց վերքին դարման կճարեմ...
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
416 | 0 | 0
Facebook
COMMENT.am