Loading...

Articles

Աքորու մշակույթի տանը տեղի ունեցավ հայ գականության և երգարվեստի անմահնեի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

17:26, Thursday, 16 May, 2019
Աքորու մշակույթի տանը տեղի ունեցավ հայ գականության և երգարվեստի անմահնեի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում

Մայիսի 15-ին Աքորու մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայոց Մեծերը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ գրականության և երգարվեստի անմահների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 15-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է հայ մշակութային կյանքում՝ 1914 թվականին այդ օրն է ամենայն հայոց բանաստեղծը հիմք դրել Սայաթ-Նովային նվիրված վարդատոնի, որի կապակցությամբ միջոցառման ընթացքում հչեցին աշուղի երգերից՝ վարդատոնյան կարմիր վարդերով խորհրդանշական պարի ուղեկցությամբ: Մշակույթի տան դահլիճը վերածվել էր մի յուրատեսակ արվեստաշունչ «Վերնատան», որտեղ հնչում էր Թումանյան՝ պարուրված Կոմիտասյան հոգեթովիչ հնչյուններով։ Հանդիսատեսը մասնակիցն ու հաղորդակիցը դարձավ երաժշտական և բանաստեղծական բարձունքներում իշխող հսկաների հանդիպման, լսեց հանճարների խոսքը, վերապրեց այնքան հարազատ՝ ժողովրդի ծոցից ելած հանճարների կյանքը: Ներկաները հայ արվեստի մաքրամաքուր շնչով ողողվելով՝ ակնդիրը ու ունկնդիրը դարձան Թումանյանի այն մտքերի ստեղծման, որոնք սավառնում են Լոռվա աշխարհում, լինում հայոց լեռներում ու գավառներում, մտնում հայ գեղջուկի հասարակ խրճիթն ու սարվորների վրաններ, լսում հոգսերի տակ կքած ծերունու Հառաչանքը:
     Արվեստագետին լավ հասկանալու համար բեմում կենդանացավ մեծն լոռեցու ժայռեղեն հայրենիքը, շառաչեցին Գիքորի խմած ջրի կումը պահած և դժբախտ Անուշի արցունքներով ողողված Դեբեդի փրփրադեզ ալիքները: Այդ ժայռերին նա էլ էր նայել, այդ ջրից նա էլ էր խմել, այս ճամփան պահել էր նրա ոտնահետքերը, հայացքն անհուն զմայլանքով շոյել էր այդ տեսարանները, այդ մութ սենյակում, ճրագի լույսի տակ ծնունդ էին առել կերպարներ, որոնց ձայնը բեմում հնչեց նորատի պատանիների զրնգուն ձայնով, հպարտ հայացքով, պահանջատեր ոգով, որովհետև անցյալը երբեք չի լռում, սնում է, ինչպես արմատ, հասունացնում բերքն իբրև ազգային ու մարդկային արժեքներ գնահատող, կրող ու փոխանցող սերունդ:
     Միջոցառման ավարտին ներկաները տեղափոխվեցին այլ հարթակ, որտեղ ստեղծված էր Թումանյանի կյանքի Թիֆլիսի և Դսեղի՝ քաղաքային և գյուղական էջերին բնորոշ միջավայր: Մշակույթի տան տնօրենությունը հոգացել էր, որ հյուրերը զգան նաև Թումանյանի կյանքի կարևորագույն մասն ու բաժինը կազմող Դսեղի և Թիֆլիսի քաղաքակրություններին հատուկ կոլորիտը, ամենայն հայոց բանաստեղծի սիրելի այդ երկու միջավայրերին բնորոշ հյուրասիրությամբ:
    
     Մեկ բեմ ևս հայ ժողովրդի մտքի ու հույզերի խտացված կերպարները արբեցրեցին և ազնվացրեցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5545 | 0 | 0
Facebook