Արարողությունների ժամանակ փռվող գորգի կարմիր գույնը պատահական ընտրության արդյունք չէ: Այդ սովորությունը մեզ է հասել վաղնջական ժամանակներից:
Հին Հունաստանում այս գույնի գորգը փռել են շատ բարձրաստիճան անձանց ոտքերի տակ: Ըստ առասպելաբանության՝ Տրոյան նվաճած հույների թագավոր Ագամեմնոնն առաջինն է եղել, որի դիմավորելիս՝ գետնին կարմիր գորգ են փռել: Այդ ժամանակից ի վեր հին հույների ու հռոմեացիների բոլոր ականավոր զորավարների, պետության ղեկավարների ու բարձրաստիճան հոգևորականների ոտքերի տակ կարմիր գորգ է փռվել: Կարմիր գորգը բարձրագույն մեծարանքի դրսևորում է համարվել, որովհետև կարմիր ներկ ստանալը շատ դժվար է եղել ու շատ թանկ է արժեցել: Իսկ թանկ է արժեցել, որովետև այդ գույնն ստացել են ծովային մի կակղամորթից, որի որսալը մեջ ջանք է պահանջել: Ոչ մեծ քանակության կարմիր ներկ ստանալու համար հարկ է եղել հարյուրավոր կակղամորթ որսալ:
Միայն մեծ իշխանություն ունեցող մարդիկ կարող էին իրենց թույլ տալ կարմիր գույնի հագուստ կրել, որովհետև այն թանկ հաճույք է եղել, իսկ կարմիր գորգի վրայով քայլելը մեծ իշխանության նշան է համարվել: