Loading...

Articles

Մտորումներ (շարք)

10:15, Saturday, 21 July, 2018
Մտորումներ (շարք)

Շատ է տանջում սի՛րտն իմ խելառ,

Մեկ ասում է «Հեռացի՛ր»,

Մեկ ասում է «Մնա՜, տանջվի՜ր»,

Մեկ ասում է «Մոռացի՛ր»:


    

Սի՛րտ, միակն ես,

որ ինձ հանգիստ չես տալիս,

Մեկ խնդո՛ւմ ես,

Մեկ հիմարի պես լալիս:


    

Սի՛րտ իմ, եթե մի օր ձե՛ռքս ընկնես,

Շարունակես քո վե՛ճը,

Վստա՛հ եղիր, քեզ կպատռե՜մ

Տեսնեմ թե ի՞նչ կա մեջդ:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4522 | 0 | 0
Facebook