Loading...

Articles

Բաց նամակ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին-ՊԱՅՔԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ

RUZAN
Author:
RUZAN
20:58, Thursday, 28 June, 2018
Բաց նամակ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին-ՊԱՅՔԱՐ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ
     ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ Մենք այժմ ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ: Նմանօրինակ արմատական փոփոխություններ եղան նաև Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին: Խոսքը համաժողովրդական խաղաղ և ոչ բռնի հեղափոխության մասին է, որը ոմանք այդպես էլ չընկալեցին; Երկիրն այժմ ապրում է հոգեփոխման /կատարսիս/ պատմական ժամանակում, երբ վերանայվում են շատ արժեքներ: Ներկայումս համընդհանուր պատերազմ է հայտարարված ապօրինություններին, մենաշնորհին և կաշառասունությանը /կոռուպցիա/, որը դրական գործընթաց է և արմատապես վերափոխում է Հայաստանը: Բայց կան նաև ուժեր, որոնք կամենում են ձախողել դրական այս քայլերը: Մենք առաջին հերթին նկատի ունենք ամբողջատիրական աղանդները, որոնք ուղղված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև Հայոց իշխանության և ընդհանրապես Հայոց քաղաքակրթության դեմ: Դրանք գրանցվել են նախորդ իշխանությունների հակաժողովրդական և հակահայկական քաղաքականության հետևանքով: Խոսքը հատկապես Եհովայի վկաների մասին է: Սա Համաշխարհային ստվերային կառավարության հոգևոր ջոկատն է, որը կործանել է բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ այն որոշ երկրներում արգելված է, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում: Եհովայի վկաները մեզ բառացիորեն հետապնդում են ամենուրեք՝ մտնելով մեր բնակարանները, խախտելով մեր մարդկային և ազգային իրավունքները, մեզ սադրելով հակապետական քայլերի: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում և խաթարում է մեր հոգևոր և ազգային նկարագիրը: Նախկինում հոգևոր ներխուժումների պատճառով մենք կորցրինք մեր հայրենակիցներին և երկրի զգալի մասը: Այնպես որ, այժմ այդ պայքարը խիստ արդիական է և հրատապ: Տկարանում է պայքարի մեր ոգին: Մինչդեռ աղանդի ներկայացուցիչները շատ ճկուն են և համառ և օգտվում են մեր հասարակության սոցիալական ծանր վիճակից: Նրանք ձրի բաժանում են գրականություն՝ զբաղվելով օրենքով արգելված հոգեորսությամբ: ‹‹Նարեկ›› աղոթքների խումբը անզիջում և անդրդվելի է այս խնդրում, քանի որ դա վերաբերում է մեր կեցությանը, հոգևոր անվտանգությանը և հավատի մաքրությանը: Մենք քարոզում և ներկայացնում ենք հոգևոր մեր հայրերի գործերն ու մտքերը, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, նաև Հայոց քաղաքակրթության արժեքները, կազմակերպում ուխտագնացություններ և նաև սերտացնում հոգոր մեր կապերը Սփյուռքի հետ: Նշենք, որ մեր հայրենակիցներն ապրում և շնչում են Հայաստանով և զորավոր մեր հավատով: Նահանջային հոգեբանությունը և կրավորականությունը մեզանում տեղ չունեն: Մեր խումբն ամեն կերպ աջակցում է ժողովրդի ընտրած ներկայիս իշխանություններին և պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինականությունը, արդարությունը, ազնվությունը և հոգևոր արժեքների գերակայությունը: Մենք համոզված ենք, որ գործընթացներն անշրջելի են ու շուտով կլինի կյանքի առողջացում, և կամրապնդվեն չորրորդ հանրապետության հիմքերը: Մեր խումբը մասնակիցն է այս պատմական իրադարձությունների և պատրաստակամ է հակահարված տալ ամեն տեսակ թափթփուկների և սինլքորների: Աղանդների խնդիրը նաև ծանր հարված է մեր բանակին և պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել: Սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ: Մենք հոգ ենք տանում հոգևոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մեր խորին համոզմամբ՝ հարկավոր է վերացնել ոչ թե հետևանքը, այլ պատճառը: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք՝ ՀՀ և Սփյուռքի հպարտ և բարեպաշտ քաղաքացիներս պահանջում ենք արգելել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: ‹‹Նարեկ›› աղոթքների խմբի, (29.000 հոգի) ղեկավար՝ Հրաչյա Խաչիկի Հարությունյան 27. 06. 2018թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10238 | 1 | 0
Facebook