Loading...

Articles

ՎԵԴՈՒ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ՝ Տ․ՀՈՎԱԿԻՄ ՔՀՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

RUZAN
Author:
RUZAN
20:44, Saturday, 11 March, 2017
ՎԵԴՈՒ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ՝ Տ․ՀՈՎԱԿԻՄ ՔՀՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավետարաններում բազմաթիվ առիթներով հիշատակված ծոմ, պահք բառերը ընդհանրապես մեկնաբանվում են մեկ իմաստով։ Բառացիորեն այն հասկացվել է անձի կողմից որոշակի ժամանակահատվածում հաճոյալի ճոխություններից հեռու մնալ, միևնույն ժամանակ ինքն իրեն զորացնել աղոթներով և ավելի մոտենալ Աստծուն և ճշմարտությանը։ Ծոմի և պահքի հետ պետք է զուգահեռ ընթանա աղոթքը, ակներև մի իրողություն, որը հաստատվում է, երբ կատարենք ավետարաններից ճշտված համապատասխան ընթերցումները։ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպսեզի չերեվաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար․ և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» Մատթեոս Զ 16-18։

Մեզ մոտ պահեցողությունը իր օրինապահության ձևի մեջ մի որոշ ժամանակամիջոց մսով, յուղով, կաթնեղենով պատրաստված կերակուրներից, ճոխություններից և խմիչներից հեռու մնալու կրոնական պատվեր է։ Թելադրվում է ուտել բուսական ուտելիքներ պատրաստված բուսական յուղից։ Ըստ էության, ծոմը կամ պահքը ոչ միայն ժուժկալության, զգաստության հրավեր է, այլև հավատացյալների կյանքում կրոնի և բարոյագիտության կանոնավոր պարբերականությամբ հիշեցում։ Այլ նաև համարվում է հավատքի ամրապնդման միջոց, լուրջ առաքելությունների նախօրեին՝ խոկման, ինքնապատրաստության առիթ, և նյութական և մարմնական հաճույքների և որոշ զրկանքների փոխարեն աղոթքներով շեշտը դրվում է կայնքի, գեղեցիկի և հոգևոր արժեքների վրա։ Ուրեմն պահքը կամ ծոմը մարդկային հոգու մաքրագործման և կրոնական բարոյականության գիտակցումով նրա վերանորոգման և ամրապնդման միջոց։ Մեծ պահքի քառասունօրյա շրջանը եկեղեցու հավատացյալների համար հոգևոր վերանորոգության սքանչելի մի առիթ է։ Մեծ պահքը գիտակցորեն ապրել նշանակում է․

Աղոթքը դարձնել մեր կյանքի կենտոնական առանցքը, աղոթել առանձնակի և հավաքականաբար, պահք պահել ինքնազրկումի սկզբունքով, բարիք գործել՝ ծառայություններ մատուցելով։ Մեծ պահքը հավատացյալներին առիթ ընձեռելու համար է սահմանվել, որպեսզի իրենք իրենց հոգեպես պատրաստեն ողջունելու Քրիստոսի Հարության մեծ ավետիսը, որը քրիստոնեական կյանքի գերագույն նպատակն է։

Աղոթքս է առ Աստված, որ զորացնի բոլոր քրիստոնյա հավատացյալներին այս շրջանում տկարացնելով իրենց մարմինը զորացնեն իրենց հոգին։ ԱՄԵՆ


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5044 | 0 | 0
Facebook