Loading...

Articles

Նիկոլայ Բուռլյաևը հայերեն լեզվով ասաց` ՛՛Բարև Ձեզ՛՛

21:49, Tuesday, 05 June, 2018
Նիկոլայ Բուռլյաևը հայերեն լեզվով ասաց` ՛՛Բարև Ձեզ՛՛
     Մայիսի 31-ին Սևոստոպոլում կայացած ՛՛Ոսկե ասպետ՛՛ կինոհարթակի շրջանակներում ԵԹԿՊԻ ուսանողուհի, Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի սան Լիլիթ Պետրոսյանը ստացավ ՛՛Բրոնզե ասպետ՛՛ մրցանակը իր կուրսային աշխատանքի համար ։ Ֆիլմը կոչվում է ՛՛Երաշտ ՛՛։
    
     Այս ֆիլմը պատմում է 70 ամյա Լավրենտ պապի մասին, ով ամեն կերպ փորձում է փրկել ընտանիքը կործանումից ՝ աշխատում է անասնագոմում, որպեսզի պահի հարբեցող տղային եվ նրա 3 երեխաներին: Նրանց ընտանիքի կործանման պատճառը անբարոյական հարսն է..․
     Երիտասարդ ռեժիսորը բարձրացրել է ցավոտ հարց կապված մեր ընտանիքների հետ ։ Խնդիրը ավելի ցավոտ է դառնում երբ հասկանում ենք, որ այն գյուղում է կատարվում ։ Քաղաքում արդեն չենք զարմանում նման ճակատագրերից, սակայն խնդիրն արդեն հասել է հայկական գյուղեր։
    
     Հեղինակի խոսքով ՝ ամենա ոգևորող փաստը եղել է այն, որ 2017 թ.ին այնտեղ մրցանակ է ստացել ազգությամբ սերբ Էմիր Կուստուրիցան, ով իր համար ունի իր յուրովի ոճը ումից կարելի է մշտապես սովորել: Այս տարի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «ոսկե ասպետ» մրցանակ ստացավ Մել Գիպսոնը:
     -Ինձ համար տպավորիչ էր նաև այն փաստը, երբ բարձրացա բեմ փառատոնի նախագահ Նիկոլայ Բուռլյաևը հայերեն լեզվով ասաց` «բարև Ձեզ» , - պատմում է Լիլիթը։
    
     -Ես ցանկացել եմ բարձրացնել այն խնդիրը, որ հիմա կործանվում են ընտանիքներ` կլինի դա Հայաստանում թե մեկ այլ երկրում, խնդիրները միշտ նույնն են: Ժյուրին նաև շատ էր հավանել օպերատորական աշխատանքը, որը ըստ նրանց համահունչ էր ֆիլմի ընդհանուր մթնոլորտին: Ֆիլմի օպերատորը Անի Սարգսյանն է:
     Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանում և կշարունակի ներկայացնել Հայաստանը աշխարհի տարբեր միջազգային փառատոններում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6118 | 0 | 0
Facebook